ԱՄՀ-ն Հայաստանում տնտեսական անկում է կանխատեսում

15.04.2015 | 11:25 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) 2015թ. Հայաստանում կանխատեսում է 1% տնտեսական անկում, իսկ 2016թ. համար կառույցը դեռ կանխատեսում չի անում:

Այս մասին ասված է ԱՄՀ-ի՝ ապրիլի 14-ին հրապարակած «Համաշխարհային տնտեսության հեռանկարներ. անհավասար վերելք, բարդ ստորգետնյա հոսքեր» զեկույցում:

Հայաստանում տնտեսության դանդաղումը ԱՄՀ-ն պայմանավորում է ինչպես Ռուսաստանի տնտեսության զարգացումներով, այնպես էլ հումքի միջազգային գների անկմամբ:

ԱՄՀ-ն Ադրբեջանում 2015թ. եւ 2016թ. կանխատեսում է համապատասխանաբար 0.6% եւ 2.5% աճ, իսկ Վրաստանում՝ 2% եւ 3% աճ:

Օրեր առաջ՝ ապրիլի 8-ին, ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ 2015թ. Հայաստանում տնտեսական աճը կկազմի մոտ 0%՝ չնչին շեղումներով:

Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերին ԱՄՀ-ն 2015թ. համար Հայաստանում կանխատեսել էր 2,6% աճ:

Ի դեպ, ՀՀ կառավարությունը 2015թ. բյուջեի հիմքում դրել է տնտեսական աճի 4,1% կանխատեսումը, իսկ Կենտրոնական բանկն ակնկալում է աճ՝ 0.4-2%-ի սահմաններում:

Միաժամանակ՝ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 2015թ. Հայաստանում կանխատեսում է 0% աճ, իսկ Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ)՝ 1.6%:

Դիտում՝ 12435
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW