Հունվար-փետրվարին 2.5% տնտեսական ակտիվություն է գրանցվել

23.03.2015 | 10:48 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2015թ. հունվար-փետրվարին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հանրապետությունում գրանցվել է 2.5% տնտեսական ակտիվություն:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության սոցիալ տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալն աճել է 3.6%-ով, ծառայությունների ծավալն առանց առեւտրի՝ 4.6%-ով, սպառողական գների ինդեքսը՝ 4.8%-ով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 5.8%-ով, իսկ միջին ամսական աշխատավարձը՝ 11%-ով:

Շինարարության ծավալը 2015թ. հունվար-փետրվարին անցած տարվա համեմատ աճել է 0.8%-ով:

Միաժամանակ՝ 1.8% անկում է դիտվել արդյունաբերական արտադրանքի ծավալում,  առեւտրի շրջանառությունը կրճատվել է 6.9%-ով, էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 16.6 %-ով, արտաքին առեւտրաշրջանառության ծավալը՝ 27.7 %-ով:

Արտահանման եւ ներմուծման ծավալները կրճատվել են՝ համապատասխանաբար 25.2% եւ 28.6%-ով:

Դիտում՝ 2372
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW