«Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլ» մեծ ընտանիքը` ի դեմս «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ի, արդեն երկու տասնամյակ իր աուդիտորական եւ խորհրդատվական առաքելությունն է իրականացնում հայաստանյան շուկայում: Banks.am-ը նախաձեռնել է հրապարակումների շարք, որում ներկայացնում է ընկերության հիմնադրման պատմությունը, ընթացիկ գործունեությունն ու հեռանկարային ծրագրերը: «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ի Խորհրդատվական ծառայությունների ղեկավար Գուրգեն Հակոբյանը Banks.am-ին ներկայացրել է իրավիճակը գործարար խորհրդատվության հայաստանյան շուկայում, պատմել, թե ինչ բացառիկ ծառայություններ է մատուցում ընկերությունը եւ ինչ հաջողություններ է այն գրանցել տարածաշրջանում:Բիզնես խորհրդատվություն՝ բոլոր ուղղություններով«Բիզնես խորհրդատվության հայաստանյան շուկան, ելնելով մարդկային լուրջ ներուժից, բավական զարգացած է: Մեր մասնագետները լավ համբավ ունեն եւ պահանջված են ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Դժվար է ասել՝ պատճառն ազգային առանձնահատկություններն են, թե բնակչության կրթական բարձր ցենզը, ամեն դեպքում, ունենալով համեմատաբար փոքր տնտեսություն` Հայաստանը բավական լավ դիրքերում է»,- կարծում է Գուրգեն Հակոբյանը:Նրա խոսքով` գործարար խորհրդատվությունն ընդգրկում է կառավարչական, ֆինանսատնտեսական եւ ռիսկերի կառավարման ոլորտները, եւ եթե շուկայի շատ ընկերություններ ավելի խորը մասնագիտացած են դրանցից որեւէ մեկում, ապա «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ը նշված բոլոր ուղղությունները զարգացրել է գրեթե հավասարապես: 13.04.2017 | 08:50 «Գրանթ Թորնթոն Հայաստան». Ոլորտի խնդիրներն ու հնարավոր լուծումները Ընկերությունն իր հաճախորդներին օժանդակում է ընթացիկ գործունեության վարման եւ արդյունավետության բարձրացման հարցերում, օգնում նրանց լուծել ռազմավարական նշանակության խնդիրներ, ինչպես նաեւ մատուցում ռիսկերի կառավարման ոլորտի ծառայություններ:Խորհրդատվության ավանդական տեսակներից բացի՝ «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ն առաջարկում է այնպիսի նորարարական ծառայություններ, որոնք բացառիկ են ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ տարածաշրջանում: Դրանց թվում է վճարային քարտերի քարտապանների տվյալների մշակմամբ, պահպանմամբ եւ փոխանցմամբ զբաղվող կազմակերպությունների աուդիտն ու խորհրդատվությունը (PCI DSS ստանդարտով). այս ծառայություն ԱՊՀ տարածաշրջանում մատուցում է 4 ընկերություն` «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ն ու երեք ընկերություն Ռուսաստանից:Ծառայության սպառողներըԳուրգեն Հակոբյանի բնորոշմամբ՝ Հայաստանում իրենց հիմնական հաճախորդները տնտեսվարող սուբյեկտներն են, որոնք ունեն ակտիվների գնահատման, առուվաճառքի իրականացման, ընթացիկ ֆինանսական իրավիճակի բարելավման, արդյունավետության բարձրացման եւ այլ հարցերի վերաբերյալ խորհրդատվության կարիք: Գուրգեն Հակոբյանը` «Գրանթ Թորնթոն»-ի Հայաստանի, Ղրղզստանի եւ Տաջիկստանի ընկերությունների բաժնետերերի հետ Լուսանկարը՝ Անձնական արխիվ Ներկայում մեծ ակտիվություն են նկատում նաեւ հանրային հատվածից, որտեղ «սկսել են լուրջ գումարներ հատկացնել խորհրդատվությանը»: Ընդ որում, դիմում են այն ոլորտներից, որտեղ միջազգային կառույցների հետ համատեղ իրականացվում են բարելավման ծրագրեր (խմելու ջրի, ոռոգման համակարգեր, աղբահանություն, հանրային տրանսպորտ, քաղաքային լուսավորություն եւ այլն):Ընկերությունը 3-4 տարի առաջ Երեւանի քաղաքապետարանի հետ համագործակցության շրջանակում կորպորատիվ խորհրդատվական ծառայություններ է մատուցել «Երեւանի մետրոպոլիտեն»-ին, ներկայում սպասարկում է «Քաղլույս» ընկերությանը, ինչպես նաեւ մասնակցում է Գյումրի քաղաքում կայանման համակարգի մշակման եւ ներդրման հայտամրցույթին: «Այն կազմակերպությունները, որոնք իրենց բյուջեից միջոցներ են հատկացնում ռազմավարական, օպերացիոն եւ ռիսկերի կառավարման խորհրդատվությանը, միանշանակ, ավելի մրցունակ են. այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող»,- ընդգծում է Գուրգեն Հակոբյանը:Հայացք դեպի արտասահման«Գրանթ Թորնթոն Հայաստան»-ի խորհրդատվական բլոկն ակտիվ է ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ տարածաշրջանում, իսկ «բացառիկ» ծառայությունների համար դիմում են անգամ մյուս մայրցամաքներից:Գուրգեն Հակոբյանը պատմում է, որ «Գրանթ Թորնթոն»-ի հայաստանյան գրասենյակն առաջիններից է եղել ԱՊՀ տարածաշրջանում: Ներքին շուկայում արձանագրելով բավական լավ արդյունքներ եւ արժանանալով գլոբալ կազմակերպության վստահությանը՝ այն հնարավորություն է ստացել ինքնուրույն ընկերություններ հիմնելու նաեւ տարածաշրջանի այլ երկրներում. նման ընկերություններ այսօր գործում են Վրաստանում, Տաջիկստանում եւ Ղրղզստանում, իսկ ներկայում աշխատանքներ են տարվում Մոնղոլիայում ընկերություն հիմնելու ուղղությամբ:Ընկերությունը չի սահմանափակվում այն երկրներով, որտեղ կատարել է ուղղակի ներդրումներ, եւ աշխատում է ամբողջ ԱՊՀ տարածաշրջանում, օգնում «Գրանթ Թորնթոն» ցանցի մյուս անդամներին՝ տարբեր ծրագրեր իրականացնելու հարցում: Գուրգեն Հակոբյանը` «Գրանթ Թորնթոն» ցանցի անդամ ընկերությունների ԱՊՀ տարածաշրջանային կոնֆերանսին Լուսանկարը՝ Անձնական արխիվ «Տարածաշրջանում մեր ընկերության ակտիվ գործունեությանը նպաստել է նաեւ լեզվական եւ մշակութային ընդհանրությունը: Նպատակ ունենք ընդլայնելու մեր գործունեության աշխարհագրությունը, իսկ կոնկրետ որ ուղղությամբ՝ կախված է հետագա զարգացումներից»,- նշում է Գուրգեն Հակոբյանը:Առաջատար՝ քանակով եւ որակովՀայաստանի խորհրդատվության շուկայում «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ն առաջատար է ինչպես քանակական, այնպես էլ որակական ցուցանիշներով: «Ոլորտի մեր վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ իրացման մակարդակով մենք մոտենում ենք 2 մլրդ դրամին, այնինչ Հայաստանում 1 մլրդ դրամ նիշն անցնող այլ խորհրդատվական ընկերություն գոյություն չունի: Առաջատար ենք նաեւ աշխատակիցների թվաքանակով: Սա նաեւ բացատրվում է նրանով, որ վարում ենք արտահանման՝ լավ իմաստով «ագրեսիվ» քաղաքականություն:Ինչ վերաբերում է որակական առաջատարությանը, ապա «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ը շուկային ներկայացնում է ծառայությունների թերեւս ամենալայն տեսականին: Մեզ հաջողվում է ժամանակին ճկուն գտնվել ներդրումային որոշումներ կայացնելիս, արագ կողմնորոշվել զարգացման ուղղություններն ընտրելիս եւ օպերատիվ արձագանքել շուկային»,- ամփոփում է Գուրգեն Հակոբյանը:Մաս 1-ին՝ «Գրանթ Թորնթոն Հայաստան». առաջին դժվարություններն ու հաղթանակները Մաս 2-րդ՝ «Գրանթ Թորնթոն Հայաստան». Ոլորտի խնդիրներն ու հնարավոր լուծումներըՇարունակելիՊատրաստեց Սիրանուշ Սիմոնյանը Tweet Դիտում՝ 8645