Mobile First ձեւաչափով առաջնորդվող Evocabank-ը դեկտեմբերի 1-ից կգործարկի EvocaTouch հավելվածի միջոցով 24/7 ռեժիմում հաստատվող online վարկատեսակ:Բանկում նշել են, որ online վարկերը կտրամադրվեն դրամով, 14% տարեկան անվանական տոկոսադրույքով: Վարկի առավելագույն գումարը կկազմի 500 000 դրամ, առավելագույն ժամկետը՝ 12 ամիս: 16.09.2017 | 14:12 Վազգեն Գեւորկյան. Evocabank-ը նոր իրականություն է ստեղծում Վարկը կհաստատվի online, ավտոմատ կերպով՝ առանց մարդու միջամտության: Հաճախորդը վարկի հաստատման մասին տեղեկացումը կստանա EvocaTouch հավելվածի միջոցով դիմումն ուղարկելուց հետո առավելագույնը 5 րոպեի ընթացքում:Evocabank-ի քարտապանները վարկի գումարը կստանան անմիջապես իրենց քարտերին 24/7 ռեժիմում:Evocabank-ի քարտապան չհանդիսացող անձիք վարկի գումարը կկարողանան ստանալ Evocabank-ի ցանկացած մասնաճյուղում աշխատանքային ժամերի ընթացքում, անմիջապես՝ վարկի հաստատումը ստանալու պահից սկսած: Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքը՝ սկսած 24.77%-ից:«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` Tweet Դիտում՝ 12186