Կրիպտոարժութային շուկան սպասում է Bitcoin Gold-ի ստեղծմանը
23.10.2017 | 10:38 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ bitcoinmagazine.com

Ինչպես հաղորդում է RBC.ru-ն, վերջինիս ստեղծողները նախատեսում են հոկտեմբերի 25-ին իրականացնել այսպես կոչված ֆորք (անգլ. fork՝ ճյուղավորում) գործարքը՝ բաժանելով բիթքոինի շղթաները բլոկչեյնում։ Եթե ամեն ինչ բարեհաջող անցնի, ապա BTG-ն կարող է կրկնել բիթքոին քեշի (BCH) հաջողությունը, որը ստեղծվեց ս․թ․օգոստոսի սկզբին՝ կրկին ֆորքի արդյունքում։
Փորձագետների գնահատմամբ՝ ֆորքի հիմնական նպատակն է՝ ստանալ բիթքոինի այնպիսի նմանակ, որը կկարողանան «արտադրել» ավելի մեծ թվով մասնակիցներ՝ դրանով իսկ նվազեցնելով խոշոր մայնինգային ֆերմաների ազդեցությունը։ Bitcoin Gold-ի նախաձեռնողները մտադրված են օգտագործել նոր ալգորիթմ, որը կվերացնի խոշոր ֆերմաների մենաշնորհը։
Ըստ կանխատեսումների՝ Bitcoin Gold-ի արժեքը կարող է տատանվել մի քանի հարյուրից մինչեւ հազար դոլար։
Նախատեսվող ֆորքն արդեն իսկ իր ազդեցությունն է ունեցել բիթքոինի փոխարժեքի վրա՝ վերջին շրջանում բիթքոինը թանկացել է մոտ 2 անգամ, իսկ ս.թ. հոկտեմբերի 20-ին առաջին անգամ գերազանցել է $6 հազ․ ցուցանիշը։
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Վերջին լուրեր
26.03.2025 | 17:18 Հոդվածներ
Բարտերից կրիպտո կամ փողի էվոլյուցիան. փողի անցած ճանապարհն ու ապագան
26.03.2025 | 16:41 Նորություններ
26.03.2025 | 15:31 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: