Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան գործարկել է CDA Online հավելվածի նոր տարբերակը
25.03.2025 | 17:09 Գլխավոր էջ / Նորություններ /


Թարմացված տարբերակը ներառում է մի շարք նորարարական հնարավորություններ, որոնք ապահովում են ավելի մեծ հասանելիություն, հարմարավետություն եւ արդյունավետություն։
Նոր հնարավորություններ CDA Online հավելվածում
• Արժեթղթային հաշվի բացում եւ հավելվածում գրանցում - Ներդրողները, որոնք դեռեւս չունեն արժեթղթային հաշիվ, այժմ կարող են գրանցվել CDA Online հավելվածում՝ օգտագործելով Մասնակից օպերատորների մոտ բացված բանկային կամ այլ հաշիվները եւ միաժամանակ բացել արժեթղթային հաշիվ Կենտրոնական դեպոզիտարիայի համակարգում:
• Կորպորատիվ գործողությունների հասանելիություն - CDA Online հավելվածը Հայաստանում միակն է, որը ներդրողներին հնարավորություն է տալիս հետեւել թողարկողների կողմից իրականացված կորպորատիվ գործողություններին, ներառյալ բաժնետոմսերի բաժանումը կամ համախմբումը, կանոնադրական կապիտալի փոփոխությունները եւ այլ կարեւոր իրադարձություններ:
• Ամբողջական էլեկտրոնային քվեարկություն - ներդրողները կարող են առցանց մասնակցել ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա թողարկողների (այն թողարկողների, որոնք անհրաժեշտ տեղեկատվությունը ուղղակի կամ անուղղակի կերպով տրամադրում են ՀԿԴ-ին) բաժնետիրական ժողովներին՝ օգտագործելով CDA Online հավելվածը:
CDA Online – Ներդրողների համար եզակի թվային հարթակ
CDA Online հավելվածը գործարկվել էր 2022 թվականին՝ առաջարկելով օգտատերերին հեռահար եւ արագ հասանելիություն իրենց արժեթղթերի հաշվի վերաբերյալ տեղեկատվությանը, գործարքների կատարմանը, ինչպես նաեւ կենսաթոշակային հաշվի մնացորդի ստուգմանը։ Այն առաջին հարթակն է Հայաստանում, որը ներդրել է միջազգային ստանդարտներին համապատասխան էլեկտրոնային քվեարկության մեխանիզմ։
Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի բջջային եւ վեբ հավելվածը եզակի է իր տեսակով ոչ միայն Հայաստանում, այլեւ՝ միջազգային մակարդակում։ Այն հնարավորություն է տալիս օգտատերերին իրականացնել մի շարք դեպոզիտար գործարքներ ցանկացած վայրից եւ ցանկացած պահի՝ ապահովելով առավելագույն հարմարավետություն։
Ինչպես գրանցվել
CDA Online հավելվածում կարող են գրանցվել այն իրավաբանական եւ ֆիզիկական անձիք, որոնք դեպոզիտար հաշվի օպերատորների մոտ ունեն բացված արժեթղթային հաշիվ եւ/կամ մասնակից օպերատորների մոտ բացված բանկային/այլ հաշիվ։
Այս շարունակական թարմացումները եւ նոր հնարավորությունները հանդիսանում են ՀԿԴ-ի հանձնառության մի մասը՝ տրամադրելու ներդրողներին ամենաարդյունավետ եւ արդիական գործիքները՝ իրենց ներդրումները կառավարելու համար։
Թարմացված տարբերակն արդեն հասանելի է բոլոր գրանցված օգտատերերի համար։ Եթե դեռ չեք գրանցվել, ներբեռնեք CDA Online հավելվածը եւ օգտվեք բոլոր հնարավորություններից։ Հավելվածը հասանելի է App Store եւ Google Play-ում։
Վերջին լուրեր
26.03.2025 | 17:18 Հոդվածներ
Բարտերից կրիպտո կամ փողի էվոլյուցիան. փողի անցած ճանապարհն ու ապագան
26.03.2025 | 16:41 Նորություններ
26.03.2025 | 15:31 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: