Յունիբանկն այսօրվանից սկսում է անվանական արժեկտրոնային պարտատոմսերի հերթական թողարկումը: Բանկում նշել են, որ դոլարային պարտատոմսերի տարեկան եկամտաբերությունը կազմում է 5,75%, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս: Արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է եռամսյակային պարբերականությամբ: Պարտատոմսերի մարումը կիրականացվի 2020թ. սեպտեմբերի 11-ին: «Պարտատոմսերը կարել է ձեռք բերել՝ դիմելով բանկի գլխամասային գրասենյակ կամ 47 մասնաճյուղերից մեկը: Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է 2017թ. սեպտեմբերի 11-ից մինչեւ 2017թ. նոյեմբերի 17-ը: Թողարկման ծավալը կազմում է $5 մլն, ինչը ներառում է յուրաքանչյուրը $100 անվանական արժեքով 50 000 հատ պարտատոմս: Նախատեսված է, որ տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը կցուցակվեն են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում»,- ասված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 6016