«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ-ն ապրիլի 27-ին իրականացրել է դրամային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխումը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայի հարթակում: ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ ֆինանսական տնօրեն Անուշ Պետրոսյանը տեղեկացրել է, որերկրորդ փուլով ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ տեղաբաշխել է 150 հազ. հատ անվանական արժեկտրոնային պարտատոմս` 1,500,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, մեկ պարտատոմսը՝ 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 12.75% տարեկան ֆիքսված տոկոսադրույքով (կուպոնի վճարումները` կիսամյակային պարբերականությամբ) եւ 24 ամիս շրջանառության ժամկետով:Որպես տեղաբաշխող հանդես է եկել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն, որն իրականացրել է երաշխավորված տեղաբաշխում: Ներկայացված գնման հայտերի ընդհանուր ծավալը կազմել է 1,861,352,596 ՀՀ դրամ, իսկ տեղաբաշխված պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 12.702%:«Սա պարտատոմսերի երկրորդ թողարկումն էր եւ պահանջարկի ծավալները վկայում են շուկայի մասնակիցների վստահության եւ հետաքրքրվածության մասին: Շուկայի մասնակիցների համար ՖԻՆՔԱ պարտատոմսերը դիտարկվում են որպես այլընտրանքային ներդրման միջոց, իսկ ՖԻՆՔԱ ՈՒՎԿ համար այլընտրանքային ֆինանսավորման աղբյուր եւ պարտավորությունների դիվերսիֆիկացման հնարավորություն:» - նշել է Անուշ Պետրոսյանը: Նա ավելացրել է, որ պարտատոմսերի այս թողարկումը եւս ներկայացվելու է ցուցակման «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսա եւ հասանելի կլինի ռեպո գործարքների համար: Արժեթղթի երկրորդային շուկայի իրացվելիությունը կապահովվի ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի կողմից: Tweet Դիտում՝ 8148