Համաշխարհային բանկը $1.78 միլիարդ կհատկացնի Թուրքիային օգնելու համար

10.02.2023 | 09:22 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԲ #Թուրքիա #օգնություն
Համաշխարհային բանկը (ՀԲ) Թուրքիային կտրամադրի 1.78 միլիարդ՝ օգնություն ցույց տալու եւ վերականգնողական աշխատանքներ կատարելու համար երկրի հարավ-արեւելքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից հետո, հաղորդում է Bloomberg-ը։

«Վարկատուն առաջարկում է $780 միլիոնի անհապաղ օգնություն՝ երկրում առկա երկու նախագծերի շրջանակում՝ վերականգնելու մունիցիպալ մակարդակի հիմնական ենթակառուցվածքները»,- ասված է ՀԲ հայտարարության մեջ:

Բանկը նաեւ պատրաստում է $1 միլիարդի լրացուցիչ ֆինանսավորում տուժածներին աջակցելու համար:

«Համաշխարհային բանկը սկսել է վնասի արագ գնահատում աղետի չափը որոշելու եւ վերականգնմանն ու վերակառուցմանն աջակցելու համար առաջնահերթ ոլորտները բացահայտելու նպատակով»,- նշված է հայտարարության մեջ:

Կարդացեք նաեւ Fitch Ratings-ի գնահատականը Թուրքիայի եւ Սիրիայի տուժած շրջաններում ապահովագրական ծածկույթի վերաբերյալ։

Դիտում՝ 8426

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW