Արմսվիսբանկն ընդլայնում է համագործակցությունը ՎԶԵԲ-ի հետ

02.10.2014 | 12:31 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Արմսվիսբանկի եւ ՎԶԵԲ-ի միջեւ կնքվել է 5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով ՓՄՁ վարկավորման հերթական պայմանագիրը:

Պայմանագրի շրջանակներում «ՓՄՁ վարկավորման» ծրագրի պայմաններին բավարարող ձեռնարկություններին նախատեսվում է տրամադրել ՀՀ դրամով, միչեւ 5 տարի մարման ժամկետով, 300 մլն դրամ գումարը չգերազանցող մինչեւ 14% տարեկան տոկոսադրույքով  վարկեր: Վարկավորման համար կարող են դիմել այն ձեռնարկությունները, որոնց աշխատակիցների քանակը չի գերազանցում 250-ը:

Վարկերը տրամադրվում են հիմնական միջոցների ձեռքբերման, շրջանառու միջոցների համալրման, ինչպես նաեւ գործունեության ընդլայնման եւ զարգացման նպատակով:

«Վարկավորման այս պայմանագիրը հնարավորություն կընձեռի բանկին ավելացնել փոքր եւ միջին ձեռնարկություններին տրամադրվող վարկավորման ծավալները՝ առաջարկելով հաճախորդներին շուկայում առկա տոկոսադրույքներից համեմատաբար ցածր տոկոսադրույքով դրամային վարկեր», - նշված է հաղորդագրության մեջ:

«ՓՄՁ վարկավորման» ծրագրի շրջանակներում 2010 թ-ին Արմսվիսբանկի եւ ՎԶԵԲ-ի միջեւ կնքվել էր առաջին պայմանագիրը՝  5 մլն ԱՄՆ դոլարի չափով:

2010 թ-ին ՎԶԵԲ-ի կողմից բանկի համար «Առեւտրի ֆինանսավորման ծրագրի» շրջանակներում հաստատվել էր նաեւ 3 մլն ԱՄՆ դոլար սահմանաչափ, որը  համագործակցության ընթացքում եռապատկվել է եւ այժմ կազմում է 9 մլն:

Որպես ՎԶԵԲ-ի հետ համագործակցության զարգացման հավաստիացում՝ 2014թ. հուլիսին ՎԶԵԲ-ի կողմից Արմսվիսբանկին շնորհվեց «Հաստատող բանկ»-ի կարգավիճակ:






Դիտում՝ 5768

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW