Հունաստանի նախագահն անվանական տակառ ունեցավ Երեւանի կոնյակի գործարանում

01.10.2014 | 15:03 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է Երեւանի կոնյակի գործարան:

Պատվիրակությունը եղել է Երեւանի կոնյակի գործարանի հնեցման արտադրամասում՝ ծանոթանալով հայկական Արարատ կոնյակի պատմությանը եւ արտադրական պրոցեսին:
 
Կարոլոս Պապուլիասը կանգ է առել «Խաղաղության տակառի» մոտ, որը հիմնադրվել է 2001 թվականին ի պատիվ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցի, գրառում է կատարել գործարանի հուշագրքում:

Ըստ ավանդույթի` Երեւանի կոնյակի գործարանի հնեցման արտադրամասի նախագահական անցուղին համալրվեց Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի անվանական տակառով: Կարոլոս Պապուլիասը Երեւանի կոնյակի գործարան այցելած 26-րդ նախագահն է, որի պատվին այստեղ կոնյակի սպիրտ է հնեցվում:  

Երեւանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արտակ Բարսեղյանը Հունաստանի նախագահին նվիրեց նաեւ գործարանի հնագույն սպիրտներից պատրաստված կոնյակ` Արարատի բացառիկ հավաքածուից:

Դիտում՝ 5410

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW