Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնն այսօր ասել է, որ Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու դեպքում ԱՄՀ-ի հետ աշխատաոճի փոփոխություն չի լինի, եւ նշել, որ ԱՄՀ-ն աշխատանքի փորձ ունի ԵՏՄ անդամ այլ երկրների հետ:Նա նկատել է, որ հոկտեմբերի 10-ին Մինսկում սպասվելիք ԵՏՄ անդամակցության համաձայնագրի կնքման դեպքում նախատեսվում է, որ Հայաստանը միության լիարժեք անդամ կդառնա 2015-ի հունվարից: «Միությանն անդամակցելու դեպքում Հայաստանին սպասում է ԵՏՄ անդամ երկրների հավաքագրած ընդհանուր մաքսային պաշարի 1%-ն եւ ավելին: Տարեկան դա կարող է կազմել մոտ $150-200 մլն: Կառավարությունը պետք է հստակ ծրագիր ունենա այդ լրացուցիչ միջոցները ծախսելու վերաբերյալ»,- ասել է ԱՄՀ ներկայացուցիչն ու նկատել, ոչ լրացուցիչ պետական եկամուտներից բացի այն կհանգեցնի նաեւ որոշակի լրացուցիչ ծախսերի եւ գների բարձրացման հետ կապված անբարենպաստ տեղաշարժերի: Tweet Դիտում՝ 1416