Գրանատուս Վենչուրս ընկերությունը $500 հազ. ֆինանսավորում եւ ակսելերացիոն աջակցություն է տրամադրել Wicastr ընկերությանը:Ընկերությունների միջեւ համապատասխան պայմանագիրը կնքվել է Նյու Յորքում կայացած Արմտեք համաժողովի ընթացքում:Նշենք, որ 2013 թ-ին ստեղծված Wicastr հայ-անգլիական ընկերությունը ամպային տեխնոլոգիաների հիման վրա թվային բովանդակության առաքման հարթակ է: Այն հնարավորություն է ընձեռում օգտատերերին ներգրավել եւ վաճառքներն ավելացնելու նպատակով ապահովել յուրօրինակ, հիպերլոկալ եւ անլար շփում: «Wicastr-ի միջոցով մարդիկ կարող են սկսել շփումը միմյանց եւ շրջապատի հետ սեփական բջջային սարքավորումների միջոցով»,- նշել է ընկերության համահիմնադիր Արմին Սաիդին, հավելելով, որ Wicastr-ը պլանավորում է օգտագործել ֆինանսավորումը հարթակի կատարելագործման եւ մարքեթինգի իրականացման նպատակներով: «Մենք տպավորված ենք Wicastr-ի բացառիկ թիմով եւ հուսով ենք, որ կկարողանանք այն ուժեղացնել հայ մասնագետների ներգրավմամբ»,- ասել է Գրանատուս Վենչուրսի գործընկեր Երվանդ Սարգսյանը: Tweet Դիտում՝ 4989