Նիդերլանդների զարգացման ֆինանսական ընկերությունը (FMO) $ 15 ԱՄՆ մլն վարկ է տրամադրել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ին` բիզնեսի վարկավորման նպատակով: Վարկերը շահառուներին տրամադրվելու են 5 տարի մարման ժամկետով, 10-12 % դրույքաչափով եւ մինչեւ $1 մլն սահմանաչափով: Վարկային միջոցներից կարող են օգտվել մինչեւ 300 աշխատող ունեցող այն ձեռնարկությունները, որոնց ընդհանուր ակտիվները չեն գերազանցում $15 000 000-ը: Վարկային միջոցներն առավելապես կուղղվեն արտահանող ընկերությունների բիզնես ծրագրերի ֆինանսավորմանը: «Թեեւ սա Նիդերլանդների զարգացման ֆինանսական ընկերության հետ մեր համագործակցության առաջին ծրագիրն է, սակայն հույս ունենք, որ կունենանք երկարաժամկետ, փոխշահավետ համագործակցություն եւ վարկի շրջանակներում կկարողանանք մեր հաճախորդներին առաջարկել երկարաժամկետ, մատչելի, մրցունակ պայմաններով ֆինանսավորում»,- ասել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը` Հոլանդական զարգացման բանկի «Exchange on the Future of Banking» թեմայով երրորդ տարեկան ժողովի շրջանակներում պայմանագրի ստորագրման արարողության ժամանակ: Tweet Դիտում՝ 4648