Մեկնարկել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի American Express «Cashback Quest» մրցույթը
28.09.2014 | 21:45 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ



Ս.թ. հուլիսի 16-ին ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի կողմից թողարկվել էր American Express վճարային համակարգի թվով երրորդ քարտը՝ American Express Cashback-ը:
Քարտի թողարկման կապակցությամբ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը հայտարարել էր «Cashback Quest» մրցույթ, որին կարող էին մասնակցել 18 տարին լրացած, ՀՀ քաղաքացի հանդիսացող բոլոր ցանկացողները: Մրցույթին մասնակցելու համար հարկավոր էր նախապես` օգոստոսի 25-ից մինչեւ սեպտեմբերի 22-ը, առցանց գրանցվել մրցույթի պաշտոնական կայքում՝ www.cashbackcard.am եւ ձեռք բերել American Express Cashback քարտ:
Սեպտեմբերի 28-ին բանկի «Արմենիա» մասնաճյուղում տեղի ունեցավ «Cashback Quest» մրցույթի մեկնարկը, որի ընթացքում մրցույթի մասնակիցներին հանձնվեցին մասնակցության փաթեթները եւ տրվեց մրցույթի առաջին առաջադրանքը:
Մասնակիցների փաթեթում ներառված են www.cashbackcard.am կայք մուտք գործելու համար անհրաժեշտ տվյալները եւ հատուկ վերնաշապիկներ, որոնց կրելը պարտադիր է լինելու մրցույթի որոշ առաջադրանքների կատարման ընթացքում:
Գրանցման պահից հետո գրեթե յուրաքանչյուր օր մրցույթի մասնակիցներին առաջարկվելու է կատարել տարբեր առաջադրանքներ եւ պատասխանել տարաբնույթ ոլորտների առնչվող հարցերին: Հարցերը եւ առաջադրանքները տեղադրված կլինեն www.cashbackcard.am կայքում եւ հասանելի կլինեն միայն մրցույթի մասնակիցներին:
Մրցույթի առաջադրաքները ճիշտ կատարելու դեպքում մասնակիցները ստանալու են նախապես սահմանված միավորներ:
«Cashback Quest»-ի ընթացքում առավել շատ միավոր կուտակած մասնակիցը կճանաչվի հաղթող եւ կարժանանա մրցույթի գլխավոր մրցանակին՝ 1 500 000 ՀՀ դրամին: Հաղթողին կուտակած միավորների քանակով հաջորդող 10 մասնակիցներից յուրաքանչյուրը կպարգեւատրվի 150 000 ՀՀ դրամով:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: