Ձգտելով աջակցել երիտասարդության կյանքի կայուն զարգացմանն ու որակի բարձրացմանը` ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակական օգնություն է ցուցաբերում զանգվածային ու պրոֆեսիոնալ սպորտին: Այս նպատակով բանկն աջակցում է Երեւանի առագաստային ակումբին: Բանկի շնորհիվ կլուծվի տրանսպորտի ու վինդսերֆինգով զբաղվող երեխաների` Երեւանից Սեւանա լիճ եւ ձմեռային հավաքներին` Ծաղկաձոր տեղափոխման հարցը:Երեւանի առագաստային ակումբը ստեղծվել է 2006թ. հունվարին: Ակումբի հիմնական նպատակը առագաստային սպորտի զարգացումն ու մասսայականացումն է: Ակումբը Երեւանում ունի հիմնական բազա: Սեւանա լճի ափին է գտնվում ակումբի հիմնական բարեկարգ բազան, որտեղ մարզվում են ոչ միայն ակումբի անդամ մարզիկները, այլ նաեւ հյուրեր արտերկրից: Ամեն տարի Սեւանա լճում անցկացվում է մի քանի մրցաշար, այդ թվում նաեւ` Հայաստանի առաջնություն:Տարեկան վինդսերֆինգի ակումբ է ընդունվում մոտ 100 երեխա: Ակումբի սաների թվում են Մանկական օլիմպիական խաղերի, Աշխարհի առաջնության, Աշխարհի գավաթի, Ռուսաստանի առաջնության մեդալակիրներ:«Մենք դրական ենք գնահատում Հայաստանում առագաստային սպորտի զարգացման հեռանկարները: Աջակցություն ցուցաբերելով Երեւանի առագաստային ակումբին` մենք մեր ավանդն ենք ներդնում երիտասարդության շրջանում աոողջ ապրելակերպի տարածման գործում: Վստահ եմ, որ հայ վինդսերֆերները կշարունակեն հաջողությամբ հանդես գալ միջազգային մրցաշարերում, իսկ մեր համագործակցությունը Երեւանի առագաստային ակումբի հետ կընդլայնվի»,- նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը: Tweet Դիտում՝ 3243