Կոնվերս Բանկն ու ԱՀԸ-ն` մրցույթի հաղթող

19.09.2014 | 14:21 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Կոնվերս Բանկն ու Ազգային հիփոթեքային ընկերությունը (ԱՀԸ) բանկերի եւ ֆինանսական կազմակերպությունների միջեւ անցկացված կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ մրցույթում հաղթող են ճանաչվել:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, մրցույթը կազմակերպվել է Հայաստանի Բանկերի եւ Ֆինանսավարկային կազմակերպությունների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախաձեռնությամբ եւ ՀՀ Կենտրոնական բանկի աջակցությամբ:

Մրցույթին մասնացել է 10 ֆինանսական կազմակերպություն, որոնցից հինգը բանկեր են` Կոնվերս Բանկը, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը, ՊրոԿրեդիտ Բանկը, Հայէկոնոմբանկը  եւ Ամերիաբանկը, 4 վարկային կազմակերպություն`Գլոբալ Կրեդիտը, Գլաձորը, ԱԳԲԱ Լիզինգը, Ազգային հիփոթեքային ընկերությունը, ինչպես նաեւ Հայինկասացիան:

Կենսաթոշակային բարեփոխումների իրազեկվածության վերաբերյալ մրցույթի հարցաշարում ներառված էր 20 հարց, որոնք ունեին երեք պատասխան` մեկը ճիշտ, երկուսը՝ սխալ: Մասնակիցների աշխատանքը գնահատվել է 20 բալանոց համակարգով: Մրցույթի ավարտին առավելագույն` 20 միավոր հավաքել են Կոնվերս Բանկի եւ Ազգային հիփոթեքային ընկերության թիմերը: Նրանց մեկ միավորով զիջել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի թիմը` զբաղեցնելով երկրորդ տեղը: Բոլոր մասնակիցները ստացել են մասնակցության վկայականներ:

Ժյուրիի կազմում էին ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Օլեգ Աղասյանը, ներկայացուցիչներ Կենտրոնական դեպոզիտարիայից, Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնից, ՀՀ Բանկերի միությունից եւ այլ կառույցներից:

ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Օլեգ Աղասյանը կարեւորել է նման միջոցառումների անցկացումը եւ նշել, որ «սա եւս մեկ առիթ է` ցույց տալու կենսաթոշակային բարեփոխումների դերն ու նշանակությունը»

Հայաստանի Բանկերի եւ Ֆինանսավարկային կազմակերպությունների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության  նախագահ Լաուրա Հակոբյանն ասել է, որ մրցույթի արդյունքների հիման վրա ԿԲ համապատասխան կառույցի հետ համատեղ նվազագույն միավորներ հավաքած մասնակից թիմերի հետ լրացուցիչ աշխատանքներ կիրականացվեն:

Դիտում՝ 7654
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW