Կոնվերս Բանկը տոն է պարգեւել Վանաձորի երաժշտական դպրոցի սաներին
18.09.2014 | 16:47 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ Կոնվերս Բանկ





Կոնվերս Բանկում ավարտվել է «Օգնիր երաժշտական դպրոցին» նախագիծն ու բարեգործական դրամահավաքը:
Ամառային երեք ամիսների ընթացքում յուրաքանչյուր ոք Կոնվերս Բանկի հատուկ հաշվեհամարին կարող էր փոխանցել գումար՝ Վանաձորի երաժշտական դպրոցի սաներին աջակցելու համար: Բարեգործական դրամահավաքն ավարտվել է սեպտեմբերի 1-ին, երբ ողջ գումարը կրկնապատկվել է բանկի կողմից: Այս միջոցներով երեխաների համար ձեռք են բերվել նոր երաժշտական գործիքներ:
Նախօրեին Վանաձորում երաժշտական դպրոցի սաները հանդես եկան փոքրիկ համերգային ծրագրով, իսկ Կոնվերս Բանկի Ռազմավարական եւ բիզնես զարգացման վարչության պետ Րաֆֆի Քասարջյանը երեխաներին հանձնեց նոր գործիքներն ու մաղթեց իրենց փայլուն ապագա: Համերգի մասնակից երեխաների թվում էին նաեւ Կոնվերս Բանկի եւ Դասական երաժշտության զարգացման հիմնադրամի 3 կրթաթոշակառու՝ երկու թավջութակահար եւ դաշնակահարուհի:
«Մեր մանուկները մեր ապագան են: Այս տարի Կոնվերս Բանկը իրականացրել է կրթական ոլորտի տարատեսակ ծրագրեր: «Օգնիր երաժշտական դպրոցին» նախագիծը դրանցից մեկն է: Հետաքրքիր է, որ նվերներով մենք էինք եկել, սակայն ամենամեծ նվերը ստացանք ինքներս՝ տաղանդավոր երեխաների կատարումներն էին: Բոլոր սաներին շնորհավորում ենք նոր ուսումնական տարվա առթիվ ու ցանկանում, որ յուրաքանչյուր տարին ավելի առատ լինի ձեռքբերումներով», - նշել է Րաֆֆի Քասարջյանը:
«Մշակութային անցուդարձի կիզակետում գտնվում է հիմնականում մայրաքաղաքը, ինչը լուրջ խոչընդոտ է մարզերում մշակույթի զարգացման համար: Իսկ երաժշտական գործիքների կարիքը Վանաձորի դպրոցում իսկապես մեծ էր, քանի որ երեխաները մի քանի տարին մեկ փոխում են դրանք: Ի դեպ, Կոնվերս Բանկի միջոցով Վանաձորի թիվ 3 դպրոցում ստեղծվեց նաեւ թավջութակի դասարան: Ես համոզված եմ, որ ապագայում մենք դեռ շատ կլսենք այս դպրոցի սաների մասին», – իր հերթին նշել է Խաչատուրյան Տրիոյի թավջութակահար, Դասական երաժշտության զարգացման հիմնադրամի տնօրեն Կարեն Քոչարյանը:
Հունիսի 1-ին Կոնվերս Բանկի գլխամասում «Օգնիր երաժշտական դպրոցին» նախագծին զուգահեռ մեկնարկել էր հայտնի լուսանկարիչ Վիգեն Մնոյանի ցուցահանդեսը: Լուսանկարներին պատկերված են Վանաձորի եւ այլ երաժշտական դպրոցների սաները՝ դասերի ժամանակ: Այս ցուցահանդեսը կշարունակվի բանկի գլխամասում մինչեւ տարեվերջ:
Նախագիծն իրականացվում է «Խաչատուրյան Տրիո»-ի եւ Դասական երաժշտության զարգացման հիմնադրամի հետ համատեղ:
Վերջին լուրեր
24.03.2025 | 17:57 Նորություններ
24.03.2025 | 11:06 Ֆինտեխ
21.03.2025 | 19:31 Նորություններ
ՀԲՄ կողմից տրվեց «Բանկային գործ» ուսումնական նոր ծրագրի մեկնարկը
21.03.2025 | 17:12 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: