Քուվեյթը պատրաստակամ է աջակցել Նոր Հալեպ թաղամասի կառուցմանը

18.09.2014 | 16:07 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Քուվեյթի խորհրդարանական պատվիրակությանը՝ հայ-քուվեյթյան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Ֆեյսալ Ֆահդ ալ-Շայիի գլխավորությամբ:

Վարչապետը կարեւորել է հայ-քուվեյթյան հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը: «Հայաստանի կառավարությունը շահագրգռված է երկկողմ առեւտրատնտեսական կապերի ընդլայնման եւ տարբեր ներդրումային ծրագրերի իրականացման գործում: Այդ նպատակով՝ պատրաստ ենք քուվեյթյան կապիտալի համար ստեղծել բարենպաստ ներդրումային պայմաններ», - նշել է Հովիկ Աբրահամյանը:

Իր հերթին, Ֆեյսալ Ֆահդ ալ-Շայիին ընդգծել է առեւտրատնտեսական կապերի զարգացման գործում իր երկրի շահագրգռվածությունը եւ այդ առումով կարեւորել Հայաստանի եւ Քուվեյթի առեւտրաարդյունաբերական պալատների միջեւ համագործակցության սերտացումը, բիզնես ֆորումների կազմակերպումը:

Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ առկա է համագործակցության մեծ ներուժ գյուղատնտեսության, արդյունաբերության, զբոսաշրջության եւ այլ բնագավառներում: Երկուստեք կարեւորվել է ուղիղ ավիաչվերթների կազմակերպումը:

Ֆեյսալ Ֆահդ ալ-Շային նշել է նաեւ, որ Քուվեյթը պատրաստ է իր աջակցությունը ցուցաբերել Նոր Հալեպ թաղամասի կառուցման աշխատանքներին:

Ֆեյսալ Ֆահդ ալ-Շային Հովիկ Աբրահամյանին է փոխանցել իր երկրի վարչապետի  Քուվեյթ այցելելու պաշտոնական հրավերը:

Դիտում՝ 1620
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW