FREDA-ի կանոնադրության մեջ փոփոխություններ կարվեն

18.09.2014 | 09:44 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի (FREDA) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:

Նիստում քննարկվել եւ հաստատվել է հիմնադրամի 2013 թվականի, ինչպես նաեւ բյուջեի կատարողականի եւ տարեկան աշխատանքային ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման հաշվետվությունը:  

Նիստում արծարծվել է նաեւ հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու հարցը: Անդրադարձ է եղել  հիմնադրամի զարգացման հետագա հեռանկարներին, ներկայացվել են մի քանի ուղղություններ: Խորհրդի անդամները հանդես են եկել առաջարկություններով, որոնք կներկայացվեն առաջիկա նիստերի ընթացքում:   

Դիտում՝ 1618

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW