Անելիք Բանկը գործարկել է նոր` Պարզ-Արագ Ավտո քարտային վարկատեսակը, որը վարկառուներին հնարավորություն է տալիս ստանալ ավտոմեքենայի գրավադրմամբ վարկեր մինչեւ 10 հազար ԱՄՆ դոլար կամ 2 մլն ՀՀ դրամ գումարի չափով:Բանկում հայտնել են, որ վարկը տրամադրվում է առանց եկամուտը հաստատող փաստաթղթի, Անելիք Բանկի ArCa, VISA եւ MasterCard վճարային քարտերի միջոցով: «Պարզ-Արագ Ավտո վարկատեսակի տրամադրման համար բանկում մշակվել է պարզեցված եւ հարմար ընթացակարգ: Մեր ավտոսեփականատեր հաճախորդները հնարավորություն ունեն միայն գրավադրելով ավտոմեքենան, ստանալ պահանջվող վարկը` հնարավորինս կարճ ժամանակահատվածում»,- նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը, ավելացնելով, որ մանրածախ վարկավորումը շարունակում է մնալ բանկի գերակա ուղղություններից մեկը: Tweet Դիտում՝ 2556