Վարկային ծրագրով կկառուցվեն 230 կմ երկարությամբ էլեկտրահաղորդման գծեր
11.09.2014 | 15:09 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ blogspot.com

Հայաստանի էներգետիկ անվտանգության եւ էլեկտրամատակարարման հուսալիության բարձրացման նպատակով Հրազդանի ՋԵԿ-ից մինչեւ Շինուհայր 220 կՎ ենթակայան ընկած հատվածում կկառուցվեն շուրջ 230 կմ երկարությամբ էլեկտրահաղորդման 220 կՎ օդային գծեր:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօրվա նիստում ՀՀ կառավարությունը որոշել է Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի աջակցությամբ «Էլեկտրամատակարարման հուսալիություն» վարկային ծրագրի իրականացման նպատակով Սյունիքի մարզի որոշ համայնքներում գտնվող ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով պատկանող տարածքների նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ:
Օտարվող սեփականության փոխհատուցումն իրականացվելու է բանկի տրամադրած վարկային միջոցների հաշվին:
Հիմք ընդունելով Երեւան քաղաքի գլխավոր հատակագիծն ու դրա հիմա վրա ձեւավորված` քաղաքի զարգացման հեռանկարը, Երեւանի քաղաքապետարանի եւ Ասիական զարգացման բանկի հետ համատեղ մշակված Երեւանի քաղաքային տրանսպորտի ծրագիրը, որի Տրանշ 1-ով նախատեսվում է իրականացնել Արշակունյաց պողոտան Արտաշատի խճուղուն միացնող եւ Արգավանդի ճանապարհային հանգույցը Շիրակի փողոցին միացնող քաղաքային մայրուղու շինարարությունը, կառավարությունը նշված տարածքների նկատմամբ եւս ճանաչել է բացառիկ՝ գերակա հանրային շահ:
Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կծանուցվեն սեփականատերերը, կկազմվեն օտարվող սեփականության նկարագրության արձանագրությունները եւ կիրականացվի հետագա իրացումը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: