ՎԶԵԲ-ը նախատեսում է 1.5 մլրդ եվրո ներդնել Թուրքիայի տնտեսության մեջ
11.09.2014 | 10:32 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ http://img.gazeta.ru

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) ծրագրում է այս տարի Թուրքիայի տնտեսության մեջ ներդնել 1.5 մլրդ եվրո:
Ինչպես հաղորդում է Trend-ը, այդ մասին հայտնել է ՎԶԵԲ-ի առաջին փոխնախագահ Ֆիլ Բենեթը Թուրքիայի հարավ-արեւելյան հատվածում գտնվող Գազիանթեպ քաղաքում բանկի նոր գրասենյակի բացման ժամանակ:
«Մենք ակնկալում ենք, որ ներդրումները Թուրքիայի տնտեսության մեջ 2014թ. կկազմեն 1.5 մլրդ եվրո, իսկ 2015թ.՝ 1.8-ից մինչեւ 2 մլրդ եվրո», - ասել է նա:
Մինչ այժմ բանկը Թուրքիայի տնտեսությունում ներդրել է ավելի քան 3.8 մլրդ եվրո: Բանկի գործունեությունը կենտրոնացած է Թուրքիայի տնտեսության հիմնական ոլորտների ուղղությամբ՝ գյուղատնտեսություն, էներգետիկա, ֆինանսական հատված, փոքր եւ միջին բիզնես:
Բացի Գազիանթեպից, ՎԶԵԲ-ի երկու գրասենյակներ են գործում Ստամբուլում եւ Անկարայում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: