Հայաստանով հետաքրրքվող ավիաընկերությունները կստանան պետության աջակցությունը

10.09.2014 | 15:42 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն այսօր ասել է, որ Բաց երկնքի քաղաքականության արդյունքում 35%-ով աճել է Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը:
 
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Վիգեն Սարգսյանն այս մասին ասել է այսօր՝ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի 2014թ. մրցանակի հաղթողի ներկայացման ասուլիսի ժամանակ:
 
«Լավ արդյունքներ ենք տեսնում ՀՀ նախագահի հանձնարարականով մշակված եւ իրականացվող Բաց երկնքի քաղաքականության արդյունքում: Այս տարվա օգոսոտսին անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ մենք արձանագրել ենք զբոսաշրջիկների թվի 35% աճ: Սա շատ կարեւոր արդյունք է: Վստահ ենք, որ այս տեմպերը շարունակվելու են»,- ասել է Վիգեն Սարգսյանը:

Նախագահի աշխատակազմի ղեկավարը շեշտել է, որ ՀՀ ղեկավարությունը հետեւողական է լինելու այս քաղաքականության շարունակության հարցում:
 
«Բոլոր այն ավիաընկերությունները, որոնք հետաքրքրված են թռիչքներ իրականացնել Հայաստանում, հանդիպելու են լիարժեք աջակցության: Նախագահի կողմից հանձնարարականներ են տրվել ավիացիայի ոլորտում ներգրավված կառույցներին հետեւողական լինել Բաց երկնքի քաղաքականության հարցում»,- ասել է Վիգեն Սարգսյանը:

Մեդիամաքսհիշեցնում է, որ ՀՀ կառավարությունն 2014թ. օգոստոսին եւս մեկ քայլ էր կատարել դեպի Բաց երկնքի քաղաքականություն՝  տարանջատելով ավիացիայի ոլորտի քաղաքականության մշակման, տեխնիկական կանոնակարգման եւ անվտանգության նկատմամբ հսկողություն իրականացնող մարմնի գործառույթները:

Դիտում՝ 5400
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW