ՎՏԲ-Հայաստան Բանկը բրենդի ճանաչելիության ցուցանիշներով առաջատարն է ՀՀ բանկերի շրջանում

02.09.2014 | 16:28 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկը բրենդի ճանաչելիության բոլոր ցուցանիշներով հերթական անգամ դարձել է բացարձակ առաջատար Երեւանում եւ Հայաստանի  4 խոշոր քաղաքներում` ըստ 2014թ. առաջին կիսամյակում «IPM Research» մարքեթինգի եւ հանրային կարծիքի ուսումնասիրման ինստիտուտի անցկացրած հարցման:

Ինչպես հայտնել են բանկում, հարցումն անցկացվել է Երեւանում եւ Հայաստանի 4 խոշոր քաղաքներում, որին մասնակցել է 1,200 մարդ: Հարցման ընթացքում մասնակիցներին տրվել են հարցեր այսպես կոչված Top of Mind պարամետրերի վերաբերյալ, ինչը թույլ է տալիս պարզել բանկերի բրենդի մասին հանպատրաստից իմացության մակարդակը, ինչպես նաեւ հուշմամբ իմացության մակարդակը եւ MA Index-ի վերաբերյալ, որը նկարագրում է բանկի բրենդի կարգավիճակը, որն այն զբաղեցնում է սպառողի գիտակցությունում մյուս բրնդերի հետ միասին:

Անցկացված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ բանկը պահպանում է առաջատարի իր դիրքերը Հայաստանի բանկերի շրջանում, իսկ վերջին տարում տեղի է ունեցել ՎՏԲ-Հայաստան Բանկի մասին հանպատրաստից իմացության ընդհանուր ցուցանիշի աճ ինչպես Երեւանում, այնպես էլ շրջանների քաղաքներում:

ՎՏԲ-Հայաստան Բանկը ՀՀ բանկերի շրջանում զբաղեցրել է նաեւ առաջին տեղը հուսալիության ցուցանիշով: Հարցվածների մեծ մասը որպես ամենահուսալի հայաստանյան բանկ  նշել են ՎՏԲ-Հայաստան Բանկը:

Marketing Asset Index-ով բանկը նույնպես առաջատարն է: Բանկի մասին ընդհանուր կարծիքի ձեւավորման գործում առաջնային են հուսալիությունն ու կայունությունը, կարեւոր է նաեւ որակյալ սպասարկումն ու բանկի աշխատակիցների կոմպետենտ լինելը: ՎՏԲ-Հայաստան Բանկի վերաբերյալ գոհունակության ցուցիչը Հայաստանի այլ բանկերի ցուցանիշներից բարձր է:

«Բրենդի իմացության ոլորտում անցկացված հերթական հետազոտությունը ի հայտ է բերել բրենդի ճանաչելիության բոլոր ցուցանիշներով ՎՏԲ-Հայաստան Բանկի առաջատար դիրքերի պահպանման փաստը ՀՀ բանկերի շրջանում: Մենք շատ ուրախ ենք, որ տարեցտարի մեր բրենդը բարձր են գնահատում բանկային ծառայությունների սպառողները: Առաջատարի դիրքը հետագայում նույնպես պահպանելու համար մենք շարունակում ենք կիրառել արդյունավետ լուծումներ մարքեթինգի ու PR ոլորտում, ապահովել պրոդուկտային շարքի բազմազանությունը, լավ սպասարկումը», - նշել է ՎՏԲ-Հայաստան բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը:

Դիտում՝ 3571
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW