Կոնվերս Բանկում մեկնարկել է 2014-ի երկրորդ «Ապագայի թիմ» ծրագիրը

02.09.2014 | 15:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Կոնվերս Բանկում ավարտվել է այս տարվա առաջին «Ապագայի թիմ» ուսումնական ծրագիրը եւ մեկնարկել 2014 թ-ի երկրորդ ծրագիրը:

Ինչպես հայտնել են բանկում, 1,5 ամիս շարունակ Կոնվերս Բանկի առաջատար մասնագետները հատուկ մշակված ծրագրի շրջանակներում դասավանդում էին նախընտրական փուլերը հաղթահարած 25 երիտասարդներին: Ծրագրի արդյունքում Կոնվերս Բանկում աշխատանքի անցան 20 երիտասարդ մասնագետներ:

««Ապագայի թիմ» ծրագիրը չափազանց կարեւոր է մեզ համար, քանի որ եռանդուն երիտասարդ մասնագետներին աշխատանքային պրոցեսում ներգրավելը մեր հաջողության կարեւորագույն գրավականներից է», - նշել է Կոնվերս Բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը:

Յուրաքանչյուր տարի Կոնվերս Բանկում աշխատանքի են անցնում բուհերի տասնյակ շրջանավարտներ: Առաջին անգամ «Ապագայի թիմ» ծրագիրը անց է կացվել 2012-ին: Ծրագրի ավարտին 20 մասնակից դարձան Կոնվերս Բանկի աշխատակից: 2013-ին ծրագիրն իրականացվեց 2-րդ անգամ, որից հետո կրկին բարձր առաջադիմություն ցուցաբերած երատասարդ մասնագետները իրենց կարիերան շարունակեցին Կոնվերս Բանկում:

Ներկայումս Կոնվերս Բանկում մեկնարկել է  2014-ի երկրորդ «Ապագայի թիմ» ծրագիրը: Ծրագրի մասնակիցներն ընտրվել են ըստ հատուկ մշակված թեստավորման եւ անհատական հարցազրույցի: Դասընթացներն անց են կացվում Կոնվերս Բանկի գլխամասային գրասենյակի ուսումնական կենտրոնում:

Դիտում՝ 2733
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW