Անելիք Բանկը համալրել է իր կողմից սպասարկվող արագ դրամական փոխանցումների համակարգերի շարքը` միանալով Sigue Money Transfer (հաճախորդներին նախկինում հայտնի որպես CoinStar) համակարգին: Բանկի հաճախորդները աշխարհի 100-ից ավելի երկրներում կարող են առանց հաշիվ բացելու ուղարկել եւ ստանալ դրամական փոխանցումներ սկսած 1.3% միջնորդավճարից: Հայաստանից փոխանցումներ կարելի է կատարել ԱՄՆ դոլարով ու եվրոյով, իսկ ստանալ` նաեւ ՌԴ ռուբլով: «Մեր բանկի հաճախորդներն ակտիվորեն օգտվում են դրամական փոխանցումների համակարգերից, եւ մենք ձգտում ենք տրամադրել նրանց այս ծառայության առավել լայն ընտրանի: Նշեմ, որ տարվա սկզբից մինչ այժմ սա արդեն 4-րդ նոր դրամական փոխանցումների համակարգն է, որին միանում է Անելիք Բանկը: Այս ոլորտի մեր համեմատաբար նոր գործընկերներն են IntelExpres, Tandem Transfers եւ Avers դրամական փոխանցումների համակարգերը, իսկ ավելի երկարաժամկետ համագործակցություն Անելիք Բանկն ունի Anelik եւ MoneyGram համակարգերի հետ»,- նշել է Անելիք Բանկի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը: Tweet Դիտում՝ 2495