«ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն զգալիորեն բարելավել է Հայաստանի սահմանամերձ համայնքներում տրամադրվող վարկերի պայմանները:Ինչպես հայտնել են կազմակերպությունում, Հայաստանի Տավուշի եւ Վայոց Ձորի մարզերի սահմանամերձ շուրջ 30 գյուղական համայնքներում ՀՀ դրամով վարկերը կտրամադրվեն առանց տրամադրման եւ սպասարկման վճարների գանձման, իսկ վարկերի տոկոսները կնվազեն 2-6%-ային կետով: Բացի այդ, բնակարանային պայմանների բարելավման՝ վերանորոգման/վերակառուցման դրամային վարկերը կտրամադրվեն 16% տոկոսադրույքով՝ առանց սպասարկման եւ տրամադրման վճարների ու միջնորդավճարի գանձման:««ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ-ն, հանդիսանալով սոցիալապես պատասխանատու ընկերություն, միշտ աջակցել եւ աջակցում է իր հաճախորդներին, մանավանդ, երբ հարցը վերաբերում է սահմանամերձ գյուղերի բնակչությանը: Այսուհետ Տավուշի մարզի 23 եւ Վայոց Ձորի 4 համայքներում մենք կտրամադրենք ընկերության բոլոր վարկատեսակները զգալի ցածր տոկոսադրույքով, իսկ տրամադրման եւ սպասարկման վճարները ընդհանրապես չեն գանձվի: Մենք կոչ ենք անում նաեւ ՀՀ ֆինանսական համակարգի մյուս կազմակերպություններին նույնպես, հնարավորության սահմաններում, աջակցել մեր սահմանամերձ համայնքների բնակչության սոցիալական խնդիրներին եւ համայնքների զարգացմանը: Վստահ եմ, ընկերության այս քայլը դրական ազդեցություն կունենա Հայաստանի սահմանամերձ համայքների բնակչության շրջանում», - նշել է «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ Խորհրդի նախագահ Արա Աղայանը: Tweet Դիտում՝ 2135