«ՖԻՆՔԱ» Ունիվերսալ վարկային կազմակերպությունը սեպտեմբերի 1-ին ՖԻՆՔԱ-ի գույներով եւ լոգոյով դպրոցական պայուսակներ է նվիրել Հայաստանի ավելի քան 100 դպրոցների`միջնակարգ, հատուկ նշանակության, գիշերօթիկ, ինչպես նաեւ մանկատների 2000 առաջին դասարանցիներին: «Համոզված լինելով, որ երեխաներն են մեր երկրի ապագա շարժիչ ուժը` ՖԻՆՔԱ-ն իր սոցիալական պատասխանատվության նախագծերից մեկի` «Անհոգ մանկություն» նախագծի շրջանակներում, արդեն 5 տարի է, ինչ ուսումնական տարվա սկզբին գեղեցիկ անակնկալներ է մատուցում առաջին դասարանցի փոքրիկներին», - նշված է ընկերության հաղորդագրության մեջ:«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ-ն Հայաստանի Հանրապետությունում աշխատում է 15 տարի եւ մասնաճյուղերի լայն ցանց ունի ինչպես Երեւանում, այնպես էլ բոլոր մարզերում: Ներկայումս ՖԻՆՔԱ-ն սպասարկում է ավելի քան 56 000 հաճախորդների, իսկ վարկային պորտֆելը կազմում է մոտ 24,8 մլրդ ՀՀ դրամ: Tweet Դիտում՝ 2804