ՎՏԲ-Հայաստան Բանկը հերթական տոնը պարգեւեց երեխաներին

29.08.2014 | 11:19 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Նախօրեին ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ վերանորոգված «Լիարժեք կյանք» ՀԿ ներառական ճամբարում (ք. Ստեփանավան, «Էլեն» հանգստյան տուն) տեղի ունեցավ ճամբարային սեզոնի փակումը:

Ինչպես հայտնել են բանկում, երեխաներին հյուրընկալվեցին Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանները` «Բրեմենյան երաժիշտները» ներկայացմամբ:

Երեխաներին այցելության էին եկել նաեւ հայտնի դերասաններ: Նրանք շփվեցին երեխաների հետ, ծանոթացան նրանց առօրյային, պարապմունքներին եւ հանգստի պայմաններին: Ներկայացման ավարտից հետո երեխաները ՎՏԲ-Հայստան Բանկի կողմից ստացան նվերներ Գիտելիքի օրվա կապակցությամբ:

«Ուրախ եմ, որ մեր կազմակերպած միջոցառումները երեխաներին ուրախություն են պարգեւում` տալով նրանց հնարավորություն իրենց զգալու հասարակության լիարժեք անդամ: Հուսով եմ,  երեխաները լավ անցկացրին իրենց ամառային հանգիստը եւ պատրաստ են նոր ուժերով եւ խանդավառությամբ սկսելու ուսումնական տարին», - նշել է  ՎՏԲ-Հայաստան Բանկ ՓԲԸ գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը:

«ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից «Էլեն» հանգստյան տանը իրականացված աշխատանքների շնորհիվ տարեցտարի էլ ավելի շատ երեխա է հանգստանում: Այս տարի ավարտվեց ճամբարային հանգստի սեզոնը, եւ մենք շնորհակալ ենք բոլոր հյուրերին, որոնք իրականացրին երեխաների ցանկությունները` գտան ժամանակ, եկան, ծանոթացան եւ շփվեցին նրանց հետ», - իր հերթին ասել է «Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Մաղաքյանը:

Դիտում՝ 4075

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW