AGbank-ը եւ Anadolu Travel-ը ներկայացրել են համատեղ MAGELAN քարտը
13.07.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ /
Ադրբեջանական AGbank-ը եւ Anadolu Travel-ը ներկայացրել են նոր համատեղ MAGELAN պլաստիկ քարտը, հաղորդում է Թրենդը` վկայակոչելով բանկի մամլո ծառայությանը:
MAGELAN պլաստիկ քարտում միաձուլված են MasterCard Standard վճարային քարտի եւ բոնուսային քարտի հատկանիշները: Արտասահմանում վճարելով ապրանքների եւ ծառայությունների համար, քարտատերը ծախսված 100 դոլարի դիմաց ստանում է 1 բոնուսային միավոր: Կուտակելով որոշակի քանակությամբ բոնուսային միավորներ` MAGELAN քարտի տերը դրանք կարող է փոխարինել
դրանք Anadolu Travel-ի կողմից առաջարկվող որեւէ շրջագայության հետ:
AGbank-ն առաջարկում է նաեւ նոր փաթեթ` AGClub Magellan, որն իր մեջ ներառում է MAGELAN (MasterCard Standard)վճարային քարտ, Visa Classic քարտ, ապահովագրական քարտ (International Travel Insurance), ինչպես նաեւ AGClub զեղչային քարտը, որը զեղչեր է ապահովում Բաքվի ավելի քան 170 կետերում:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: