ՀՀ կենտրոնական բանկի կողմից նախորդ շաբաթ հրապարակված գնաճի հաշվետվության մեջ ԿԲ-ն նվազեցրել է 2014-ի տնտեսական աճի կանխատեսումը` այն սահմանելով 3.9%-ի միջակայքում:2014-ի պետական բյուջեի հիմքում, սակայն, տնտեսական աճի կանխատեսումը 5.2% էր, իսկ կառավարության 2014-ի ծրագրով տնտեսական աճը պետք է կազմեր շուրջ 5%: Տնտեսական աճի կանխատեսման նավազումը, ըստ հաշվետվության, պայմանավորված է Հայաստանի առեւտրային եւ ներդրումային գործընկեր Ռուսաստանից տնտեսական զարգացումների արդյունքում փոխանցվող բացասական ազդեցությունների խորացմամբ: Գլխավոր դրամատունը այս համատեքստում կանխատեսում է նաեւ Ռուսաստանից Հայաստան եկող տրանսֆերտների աճի տեմպի էական նվազում:Հաշվետվության մեջ նշվում է նաեւ, որ 2014-ի երկրորդ եռամսյակում պահպանվել է տնտեսական ցածր ակտիվությունը եւ շարունակվել է գնաճային միջավայրի մեղմումը, ինչի արդյունքում տնտեսական աճը տատանվել է 3.4-3.6%-ի սահմաններում: Իսկ 12-ամսյա գնաճը կազմել է 1.8%` գտնվելով տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանից ցածր: Tweet Դիտում՝ 1771