Առէկսիմբանկն ակցիայի շրջանակներում առաջարկում է ոչ չիպային քարտեր

25.08.2014 | 11:38 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն առաջարկում է ոչ չիպային Visa Gold եւ MasterCard Gold քարտեր հատուկ ակցիայի շրջնակներում:

Մասնավորապես, բանկն առաջարկում է ձեռք բերել Visa Gold եւ MasterCard Gold ոչ չիպային քարտեր 1 տարի ժամկետով, 2000 դրամ տարեկան սպասարկման վճարով` առանց չնվազող մնացորդի եւ համաձայն հաճախորդի կողմից նշված արժույթի: Քարտերը տրամադրվում են հաճախորդների ներկայացրած հատուկ կտրոնների հիման վրա`Առէկսիմբանկի բոլոր բաժանմունքներում:

Նախկին ակցիայի շրջանակներում ստացած MasterCard Standard տեսակի հատուկ կտրոններ ներկայացնողներին կտրամադրվեն MasterCard Gold տեսակի ոչ չիպային վճարային քարտեր` 1 տարի ժամկետով, հատուկ 1000 ՀՀ դրամ տարեկան սպասարկման վճարով` առանց չնվազող մնացորդի եւ համաձայն հաճախորդի կողմից նշված արժույթի:  

Բանկում նշել են նաեւ, որ POS-տերմինալներից եւ e-commerce ծառայությունից օգտվող հաճախորդներին բանկի Visa եւ MasterCard քարտերով տարբեր առեւտրային կետերում անկանխիկ գնումներ կատարելու դեպքում տրամադրվում է 1% cash-back:

Դիտում՝ 3115

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW