Վրաստանի վարչապետը խոստացել է վերականգնել դեպի Հայաստան գազամատակարարումը 2-3 օրում

21.08.2014 | 16:52 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Առաջիկա օրերին կվերականգնվի Ռուսաստանից դեպի Հայաստան գազի մատակարարումը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, անցած գիշեր Վրաստանի տարածքում տեղի ունեցած սողանքի հետեւանքով կեսգիշերից ընդհանտվել է դեպի Հայաստան գազամատակարարումը:

Այսօր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին խոստացել է խնդիրը լուծել առաջիկա 2-3 օրերի ընթացքում:

ՀՀ վարչապետն իր հերթին հայկական կողմի պատրաստակամությունն է հայտնել օգնել Վրաստանին սողանքի հետեւանքները վերացնելու գործում:  

Դիտում՝ 1549

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW