ՎՏԲ-Հայաստան Բանկը երկարացրել է որոշ մասնաճյուղերի աշխատանքային ժամերը

19.08.2014 | 11:15 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ելնելով հաճախորդների կարիքների աճից՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը ս.թ. օգոստոսի 19-ից երկարացրել է մի շարք մասնաճյուղերի աշխատանքային ժամերը՝ մեկնարկային ժամկետով մինչեւ ս.թ. սեպտեմբերի 30-ը: Այժմ հաճախորդների հարմարավետության համար աշխատանքային օրերին մասնաճյուղերն աշխատելու են մինչեւ ժամը 20:00:

Աշխատանքային ժամանակացույցը փոխվել է բանկի գլխամասային գրասենյակում եւ 5 մասնաճյուղերում` «Սպանդարյան», «Խորհրդային», «Էրեբունի», «Մաշտոց» եւ «Կապան»:

Վերոնշյալ մասնաճյուղերում երկարացված ժամերին ժամը 17:30-ից 20:00-ը հասանելի են հետեւյալ ծառայությունները` բանկի մասնաճյուղերում տեղակայված բանկոմատների եւ Telcell վճարային տերմինալների միջոցով դրամարկղային գործարքների իրականացում, հաշիվների բացում, վճարային քարտերի տրամադրման եւ վարկային հայտերի ընդունում, բանկային խորհրդատվության տրամադրում:

Դիտում՝ 6592

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW