Հայբիզնեսբանկը բացեց 2-րդ մասնաճյուղը Արարատի մարզում

08.08.2014 | 14:32 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Օգոստոսի 6-ին Մասիս քաղաքի Հանրապետության 5/1 հասցեում տեղի ունեցավ  Հայբիզնեսբանկի «Մասիս» մասնաճյուղի հանդիսավոր բացումը:

Բացմանը ներկա էին բանկի վարչության նախագահ Արսեն Միքայելյանի եւ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, բարձրաստիճան հյուրեր: Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվը մասնաճյուղում կատարեց ավանդական օրհնության կարգը:

Նորաբաց մասնաճյուղում ինչպես ֆիզիկական անձինք, այնպես էլ տարբեր տնտեսավարող սուբյեկտներ, կարող են օգտվել Հայբիզնեսբանկի բոլոր ծառայություններից, այդ թվում՝ մատչելի վարկատեսակներից, գրավիչ պայմաններով ժամկետային ավանդներից, միջազգային արագ դրամական փոխանցումների համակարգերից եւ այլ ֆինանսական ծառայություններից:

«Մասիս» մասնաճյուղում սպասարկումն իրականացվում է փորձառու եւ հմուտ աշխատակիցների կողմից, ովքեր պատրաստ են յուրաքանչյուր հաճախորդի ցուցաբերել անհատական մոտեցում:

«Տարբեր չափանիշներով ուսումնասիրելով մեր հավատարիմ եւ պոտենցիալ հաճախորդների կազմը, որոշեցինք Հայբիզնեսբանկի ծառայությունները հասանելի դարձնել նաեւ Մասիս քաղաքում: Մասնաճյուղի բացումը կարեւոր է նաեւ տարածաշրջանի տնտեսական զարգացման առումով, որը կապված է վարկավորման եւ տարբեր վճարահաշվարկային ծառայությունների մատուցման հետ», - ասել է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ վարչության նախագահ Արսեն Միքայելյանը:

Դիտում՝ 2133
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW