ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնում է Telcell վճարային տերմինալների միջոցով տրամադրվող ծառայությունների տեսականին: Այսուհետ բանկի ավանդատուները հնարավորություն ունեն համալրելու ոչ միայն իրենց բանկային/քարտային հաշիվները, այլեւ ավանդները ժամանակի իրական ռեժիմում (ավանդը համալրվում է անմիջապես)` Telcell վճարային տերմինալների միջոցով:Հաշիվների համալրման ծառայությունը հասանելի է 24/7 ռեժիմում` Երեւանում եւ ՀՀ մարզերում տեղակայված Telcell ընկերության շուրջ 1 200 տերմինալների միջոցով: Ընդ որում, 01.08.2014թ.-ից սկսած, ավանդի, ինչպես նաեւ բանկային/քարտային հաշվի համալրման միջնորդավճարը բանկի մասնաճյուղերում տեղակայված տերմինալների միջոցով կազմում է 100 դրամ, իսկ Telcell մնացած տերմինալների միջոցով` 300 դրամ: Հաճախորդները կարող են համալրել ավանդները` սկսած 1100 դրամից, համալրման ամեն գործարքի առավելագույն գումարը կազմում է 100 հազ. դրամ: Մինչեւ 1 100 ՀՀ դրամը մուտքագրում կատարելու դեպքում գումարը ավտոմատ կհամալրվի հաճախորդի բջջային հեռախոսահամարի հաշվեկշռին:Telcell տերմինալներով կատարված բանկային/քարտային հաշիվների համալրումները Բանկում հասանելի կդառնան/փաստացի կիրականացվեն ժամանակի իրական ռեժիմում` երկուշաբթիից-ուրբաթ 09:00-19:00-ն, շաբաթ օրը` 09:00-18:00-ն, իսկ մնացած օրերին եւ ժամերին` հաջորդ բանկային օրը` 09:00-ին:Արտարժութային հաշիվների համալրման դեպքում փոխանակումն իրականացվում է գործարքի հաշվեգրման պահին Բանկում անկանխիկ գործարքների համար գործող փոխարժեքով:«ՎՏԲ-Հայաստան Բանկն ու Telcell ընկերությունը արդեն մի քանի տարի է հաջողությամբ համագործակցում են հեռահար սպասարկման ոլորտում: Մենք հետեւողականորեն զարգացնում ու կատարելագործում ենք Telcell տերմինալների միջոցով մեր հաճախորդներին տրամադրվող ծառայությունները: Ընդլայնելով տերմինալների միջոցով ավանդների համալրման հնարավորությունը, մենք հաճախորդներին հնարավորություն ենք ընձեռում ավելի արդյունավետ օգտագործելու իրենց ժամանակն ու համալրելու ավանդները` անկախ բանկի աշխատանքային ռեժիմից», - ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը:«Բանկի բազմաթիվ հաճախորդներ արդեն հասցրել են գնահատել Telcell տերմինալների միջոցով ՎՏԲ-Հայաստան Բանկում վարկերի մարման ու բանկային հաշիվների համալրման արագությունն ու հարմարավետությունը: Իսկ ավանդների համալրումը կլինի բանկի ինքնասպասարկման տարածքներում, ինչպես նաև Telcell բոլոր տերմինալների միջոցով տրամադրվող ծառայությունների եւս մեկ արժանի լրացում: Ժամանակակից աշխարհում ժամանակը դառնում է ամենաթանկ ռեսուրսը, եւ մենք միշտ աշխատում ենք մեր հաճախորդների հարմարավետության ուղղությամբ», - ասել «Telcell» ՓԲԸ տնօրեն Արամ Ազատյանը: Tweet Դիտում՝ 4555