«Զվարթնոցում» գրանցվել է ուղեւորահոսքի 35%-ոց աճ

04.08.2014 | 17:35 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2014թ. հուլիսին 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ «Զվարթնոց» օդանավակայանում ուղեւորահոսքն ավելացել է 35 տոկոսով:

2013թ. հուլիսին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել էր 179 620 ուղեւոր, իսկ 2014թ. հուլիսի ցուցանիշը կազմել 242 098 ուղեւոր:

Չվերթերի թվի աճը նույն ժամանակահատվածում կազմել է 34 տոկոս: 2014թ. հուլիսին կատարվել է 2208 չվերթ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1652 չվերթի համեմատ:

2013թ. հուլիսին դեպի «Զվարթնոց» կանոնավոր չվերթեր իրականացնում էին 27 ավիաընկերություններ, այժմ դրանց թիվը 33 է:

Դիտում՝ 5716
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai