Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) խորհուրդը հաստատել է Հայաստանին վարկի տրամադրումը՝ Էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերականգնման ծրագրի իրականացման համար:Ծրագիրը Հայաստանին կօգնի իրականացնել դեռեւս խորհրդային տարիներից ժառանգած էլեկտրահաղորդման համակարգի հիմնանորոգումը՝ ներառյալ կառավարման եւ տվյալների փոխանակման համակարգի ընդայնումը եւ բարձրավոլտ երկու ենթակայանների արդիականացումը:Ծրագիրը կկրճատի էլեկտրահաղորդման կորուստները, կբարելավի ենթակայանների հզորությունը, ինչպես նաեւ էլեկտրաէներգիայի մատակարարման որակը եւ հուսալիությունը քաղաքային եւ գյուղական համայնքների սպառողների համար, որն իր հերթին շահավետ է թե՛ տնտեսապես, թե՛ սոցիալապես:Վարկի չափը կկազմի $ 37 մլն եւ կտրամադրվի ԱԶԲ-ի Ասիայի զարգացման արտոնյալ հիմնադրամից: Tweet Դիտում՝ 2197