Fitch-ը վերահաստատել է Հայաստանի վարկանիշները

02.08.2014 | 09:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Fitch Ratings գործակալությունը վերահաստատել է Հայաստանի՝ արտարժույթով եւ ազգային արժույթով թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշները («ԹԴՎ»)  «BB-»  մակարդակում:

Հայաստանի առաջնային չապահովված պարտատոմսերի վարկանիշները արտարժույթով եւ ազգային արժույթով հաստատվել են «BB-» մակարդակում:  

Կանխատեսումը երկարաժամկետ ԹԴՎ-ի մասով՝ «Կայուն»: Երկրի առաստաղային վարկանիշը հաստավել է «BB» մակարդակում, իսկ արտարժույթով կարճաժամկետ ԹԴՎ-ն՝ «B» մակարդակում:

Հայաստանի վարկանիշների հաստատումը արտացոլում է հետեւյալ առանցքային գործոնները.

Fitch-ը նշում է, որ 2013 թ-ին բյուջեի դեֆիցիտը կազմեց ՀՆԱ-ի 1.7%-ը՝ չնայած ավելի վաղ կանխատեսվող 2,8%-ին:

Fitch-ը կանխատեսում է, որ Հայաստանի պետական պարտքի չափը 2014-2015 թվականներին կայուն կլինի՝ կազմելով ՀՆԱ 43%-44%-ը, եւ կարող է նվազել 2016 թվականին ՀՆԱ աճի տեմպերի ավելացման դեպքում: Միաժամանակ, նշում է գործակալությունը, Հայաստանի արտաքին պարտքի մոտ 85 %-ը արտահայտված է արտարժույթով, ինչը պարտքի կառուցվածքը խոցելի է դարձնում փոխարժեքի կտրուկ տատանումների դեպքում:

Fitch-ը նկատում է, որ Հայաստանի ՀՆԱ աճը դանդաղել է 2014թ. I կիսամյակում Ռուսաստանի տնտեսության մեջ առկա խնդիրների պատճառով, սակայն կարող է փոքր-ինչ բարելավվել II կիսամյակում՝ տարեկան կտրվածքով կազմելով 4,5 %:

Fitch-ը նշում է, որ գնաճը Հայաստանում մոտ կլինի ԿԲ նախատեսած 4%-ին, «սակայն Ռուսաստանից իր մեծ կախվածության հետեւանքով Հայաստանը խոցելի է Ռուսաստանում զարգացումների եւ քաղաքականության փոփոխության լույսի ներքո»: Գործակալությունը նկատում է, որ չնայած Ռուսաստանում առկա տնտեսական խնդիրներին, մասնավոր տրանսֆերտների ծավալները չեն նվազել եւ կազմում են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 15 %-ը:

Դիտում՝ 5820
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW