UniBank-ը ներկայացրել է Al Kart-ը

05.07.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ /

Հուլիսի 3-ին ադրբեջանական UniBank-ը ներկայացրել է իր նոր Al Kart կրեդիտային քարտը` ՙԳնի’ր, ինչ ցանկանում ես՚ նշանաբանով:

“Նոր բանկային ապրանքատեսակի թողարկումը Al Kart բրենդի ներքո դարձավ բանկի կողմից անցկացված լայնածավալ մարքետինգային հետազոտության արդյունքը: Եթե նախկինում երկրի բանկային համակարգում իշխում էր նեղնպատկայաին վարկավորման փորձը, ապա Al Kart անվճար քարտի շնորհիվ մեր հաճախորդները հնարավորություն են ստանում վճարել իրենց անհրաժեշտ ցանկացած ապրանքի եւ ծառայության ձեռքբերման դիմաց”, - նշել է UniBank-ի ներկայացուցիչ Ֆայիգ Զեյնալովը:

Ինչպես հաղորդում է “Թրենդը”, Al Kart առաջարկում է վարկային գիծ, որի ծավալը կարող է տատանվել 500-ից մինչեւ 3000 ԱՄՆ դոլար: Վարկային գիծը հատկացվում է 26% տարեկան տոկոսադրույքով, որը հաշվարկվում է միայն վարկի օգտագործված գումարի համար: Տոկոսները հաշվարկվում են յուրաքանչյուր ամսվա 6-ին, ինչը հնարավորություն է տալիս անվճար օգտվել վարկային գծի միջոցներից արտոնյալ ժամանակահատվածում, որի ժամկետը կարող է կազմել մինչեւ 30 օրացույցային օր:

Այն դեպքում, երբ հաճախորդը քարտային հաշիվն լրացնում է սեփական միջոցներով, UniBank-ը քարտային հաշվի դեպոզիտի գումարին հաշվարկում է տարեկան 5%: Քարտը հատկացվում է 1 տարի ժամկետով:

Դիտում՝ 9534
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW