“ԹուրանԱլեմ” բանկը այդպես էլ չստացավ Բաքվում ներկայացուցչություն բացելու թույլտվություն
05.07.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ /
“ԹուրանԱլեմ” ղազախական բանկը այդպես էլ չստացավ Ադրբեջանի Ազգային բանկի /ԱԱԲ/ թույլտվությունը` Բաքվում ներկայացուցչություն բացելու համար:
Ինչպես հաղորդում է “Թրենդը”, մոտ մեկ տարի առաջ բանկը գրանցվեց Ադրբեջանի արդարադատության նախարարությունում, սակայն չստացավ BTA-ի ներկայացուցչության կարգավիճակով պաշտոնապես գործելու ԱԱԲ թույլտվությունը:
“Որոշում կայացնելու ձգձգումը կարող է նշանակել միայն այն, որ ԱԱԲ չի ցանկանում թույլտվություն տրամադրել”, - նշել է “ԹուրանԱլեմ“ բանկի մամլո ծառայության ղեկավար Վալենտինա Վլադիմիրսկայան: Նա չի բացառել նաեւ, որ գտնվելով Ղազախստանի տարածքում, կարելի է շարունակել 2005 թվականի օգոստոսից “ԹուրանԱլեմ” բանկի Բաքվի գրասենյակի սկսած գործունեությունը:
Ադրբեջանում BTA ներկայացուցչության բացման պաշտոնական միջոցառումը տեղի էր ունեցել 2005 թվականի օգոստոսի 24-ին:
Ադրբեջանում BTA ռազմավարական նպատակն էր ադրբեջանական բանկերի կապիտալին մասնակցելը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: