ՎՏԲ-Հայաստան Բանկը եւ Visa ընկերությունը հայտարարում են «Ամառը ՎՏԲ-ի հետ» համատեղ ամենամյա մարքետինգային ակցիայի մեկնարկի մասին, որը գործելու է ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտապանների շրջանում 2014թ. հուլիսի 20-ից մինչեւ սեպտեմբերի 30-ը: Արշավի նպատակն է Visa քարտերով անկանխիկ գործարքների առաջխաղացումը:Ակցիային մասնակցել եւ դեպի Մալթա ուղեւորություն շահել կարող են ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր Visa քարտապանները, որոնք ցանկացած գումարի գնումների կամ ծառայությունների համար կվճարեն քարտով Հայաստանի եւ նրա սահմաններից դուրս ցանկացած առեւտրի եւ սպասարկման կետերում 2014թ. հուլիսի 20-ից մինչեւ սեպտեմբերի 30-ը: Նրանք ավտոմատ կերպով կստանան բոնուսային միավորներ` ըստ կատարված գնումների չափի, եւ կդառնան ակցիայի մասնակիցներ:Քարտապանները կուտակում են միավորներ հետեւյալ հաշվարկով.- գնումների կամ ծառայությունների համար ՎՏԲ-Հայաստան Բանկի առեւտրի եւ սպասարկման կետերում քարտով վճարած յուրաքանչյուր 1000 ՀՀ դրամի դիմաց Visa քարտապանը ստանում է 2 բոնուսային միավոր, ՀՀ տարածքում եւ արտասահմանում այլ բանկերի առեւտրի եւ սպասարկման կետերում քարտով վճարած յուրաքանչյուր 1000 ՀՀ դրամի դիմաց` 1 միավոր,- մեկ գործարքի համար հաճախորդը կարող է ստանալ ոչ ավել, քան 50 բոնուսային միավոր,- միավորները կուտակվում են Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս ապրանքների եւ ծառայությունների համար քարտով կատարված բոլոր վճարումների դիմաց, բացառությամբ կոմունալ ծառայությունների համար բանկոմատներում կատարված վճարումների:Արշավի արդյունքում ՎՏԲ-Հայաստան Բանկի 100 հաճախորդներ, որոնք կհավաքեն առավել քանակությամբ միավորներ, կդառնան ՎՏԲ-Հայաստան Բանկի եւ Visa-ի կողմից խաղարկվող 100 մրցանակների խաղարկության մասնակիցներ: Մրցանակների թվում են տեխնիկայի գնման 50 վկայագրեր եւ ՎՏԲ-Հայաստան Բանկում արտոնյալ պայմաններով բանկային պրոդուկտների ձեւակերպման 50 վկայագրեր` -1% վարկի եւ +1% ավանդի համար: Գլխավոր մրցանակն է` ուղեւորություն 2 անձի համար դեպի Մալթա:«Վճարային քարտերը տեխնոլոգիապես ամենահագեցած և հարմար բանկային պրոդուկտներն են սպառողների համար, այդ իսկ պատճառով ՎՏԲ-Հայաստան Բանկը միշտ մեծ ուշադրություն է դարձնում քարտային բիզնեսի զարգացմանը: Հաճելի է նշել, որ անցկացվող մարքետինգային ակցիաները մեծ ճանաչում են վայելում մեր քարտապանների շրջանում: Հուսով ենք, ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտերը կօգնեն մեր հաճախորդներին ինչպես ամենօրյա գնումներ կատարելիս, այնպես էլ իրենց ամառային հանգիստը ծրագրելիս», - նշել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը: Tweet Դիտում՝ 4013