“Ուկրպրոմբանկը” հայտարարել է, որ ժամանակի ընթացքում կարող է ձեռք բերել “Հայինվեստբանկի” բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը

05.07.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 5 հուլիսի, /ՄԵԴԻԱՄԱՔՍ/ Ուկրաինական “Ուկրպրոմբանկը” հայտարարել է, որ ժամանակի ընթացքում կարող է ձեռք բերել հայկական “Հայինվեստբանկի” բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը:
ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը հիշեցնում է, որ այս տարվա ապրիլին “Ուկրպրոմբանկը” հայտարարեց “Հայինվեստբանկի” բաժնետոմսերի 35%-ը գնելու մասին: Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանն այս գործարքը դրական էր գնահատել` նշելով, որ “Ուկրոպրոմբանկը” “բավականին հեղինակավոր բանկ է”:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, “Ուկրպրոմբանկի” նախագահ Ալեքսանդր Սոլտուսը կիեւյան “Դելո” թերթին տված հարցազրույցում ասել է, որ “Հայինվեստբանկի” բաժնետոմսերի հենց 35%-ը գնելու որոշումը պայմանավորված էր նրանով, որ “Հայաստանի օրենսդրության համաձայն վերահսկիչ փաթեթ գնելը բավականին դժվար է”:

“Որպես կանոն, պահանջվում է նվազագույնը բանկի երեք հիմնադիր, որպեսզի նրանք ունենան համահավասար փայաբաժիններ: Սակայն կարծում եմ, որ ժամանակի ընթացքում մենք ձեռք կբերենք վերահսկիչ փաթեթը”,- հայտարարել է Ալեքսանդր Սոլտուսը:

Դիտում՝ 8860
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW