Արդշինինվեստբանկը նվազեցնում է որոշ ծառայությունների տոկոսադրույքները
11.07.2014 | 15:44 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ Արդշինինվեստբանկ

Արդշինինվեստբանկը նվազեցնում է ֆիզիկական անձանց ոսկյա իրերի գրավով ապահովված սպառողական վարկերի եւ Nur Card Express վարկային գծերի տարեկան տոկոսադրույքները:
Մասնավորապես, սկսած 2014 թ.-նի հուլիսի 15-ից ոսկյա իրերի գրավով ապահովված սպառողական վարկերը գրեթե բոլոր մասնաճյուղերում կտրամադրվեն միջինում 1% ցածր տոկոսադրույքով: Իսկ 500 հազար դրամը գերազանցող Nur Card Express վարկային գծերի տոկոսադրույքները՝ սկսած 2014թ.-նի օգոստոսի 18-ից, ինքնաշխատ կերպով կնվազեցվեն 4.1%-ով:
«Ավանդաբար լինելով ՀՀ բանկային համակարգում մանրածախ ծառայություններ մատուցող առաջատար բանկերից` մենք մշտապես ձգտում ենք մեր հաճախորդներին մատուցել բարձրորակ և մրցունակ ծառայություններ: Ներկայումս ակտիվ աշխատանքներ են տարվում նաեւ բանկում գործող այլ սպառողական վարկերի տոկոսադրույքների նվազեցման եւ առավել հարմարավետ ծառայությունների ներդրման ուղղությամբ:
Արդշինինվեստբանկի ոսկյա իրերի գրավով ապահովված վարկերի բարեխիղճ վարկառուներին սկսած վարկի գործողության առաջին իսկ ամսից առաջարկվում են լրացուցիչ մինչեւ 1 միլիոն դրամ վարկեր, առանց գրավի ավելացման: Իսկ հուլիսի 15-ից ուժի մեջ կմտնի նաեւ Nur Card Gold Express վարկատեսակը, որը հնարավորություն կընձեռի ստանալ մինչեւ 1 մլն 200 հազար դրամ եւ համարժեք ԱՄՆ դոլար վարկային գծեր համապատասխանաբար 17.9% եւ 14.9% տարեկան տոկոսադրույքներով», - նշել է Արդշինինվեստբանկի Մանրածախ բիզնեսի տնօրեն Արթուր Գյուլազյանը:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: