Առաջին «Կարֆուր»-ը Երեւանում կբացվի աշնանը

11.07.2014 | 13:41 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ֆրանսիական «Կարֆուր»  հիպերմարկետների ցանցի առաջին խանութը Երեւանում կբացվի աշնանը, այսօր ասել է Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն:

Դեսպանը նկատել է, որ «Կարֆուրի» բացումը կվկայի է այն մասին, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի մայիսին Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում ձեռք բերված հայ-ֆրանսիական պայմանավորվածություններն օրեցօր առավել տեսանելի ու առարկայական են դառնում:    

«Մի քանի օր առաջ այստեղ` դեսպանատանը, մենք հյուրընկալեցինք ֆրանսիացի գործարարների, որոնք հետաքրքրված էին Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավորություններով: Կայացավ հայ եւ ֆրանսիացի գործարարների ակումբի  հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ժամանակ խորհրդի նախագահ ընտրվեց Հայաստանում «Կարֆուր» ընկերության ներկայացուցիչ Քրիստիան դը Նալը: Այս քայլով մենք ցույց տվեցինք մեր ցանկությունը` բարձրացնել հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերությունների մակարդակը եւ դրանք համապատասխանեցնել մեր քաղաքական հարաբերությունների մակարդակին»,- ասել է ֆրանսիացի դիվանագետը:

Դիտում՝ 2852

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW