ՎՏԲ-Հայաստան Բանկն իր բարեխիղճ հաճախորդների համար մշակել է հատուկ առաջարկ` «Սուպերդրույք», որի շրջանակում ապառիկ վարկավորման ողջ գումարի մարումից հետո բանկը վերադարձնում է վարկառուին վճարված տոկոսների ընդհանուր գումարի 10%:Այժմ բանկի հաճախորդները կարող են ձեւակերպել ապառիկ առեւտրի 700 կետերում առանց կանխավճարի` սկսած տարեկան 10% տոկոսադրույքից, կատարել ամենամսյա վճարումներ ինչպես հարկն է եւ վարկի ամբողջական մարումից հետո ետ ստանալ վարկի համար վճարած տոկոսների 10%:«Վարկի տրամադրման մասին որոշումն ընդունվում է հաշված րոպեների ընթացքում, վարկը ձեւակերպվում է տեղում, եւ դրա համար պահանջվում է փաստաթղթերի նվազագույն փաթեթ` անձը հաստատող փաստաթուղթ եւ հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ)», - նշված է բանկի հաղորդագրության մեջ:««Սուպերդրույք» առաջարկը համատեղում է ցանկալի պրոդուկտը կամ ծառայությունը ստանալու ու ֆինանսական ռեսուրսների կուտակման եւ պահպանման հնարավորությունները: ՎՏԲ-Հայաստան Բանկը ձգտում է խրախուսել իր բարեխիղճ հաճախորդներին` վերադարձնելով նրանց ապառիկ վարկավորման շրջանակում վճարված գումարի մի մասը: Այս առաջարկի առանցքային մասը հաճախորդի հեռատեսությունն է, ինչը նրան հնարավորություն է տալիս տոկոսագումարը խնայելու` ետ ստանալով վճարված տոկոսագումարների 10%-ը այն պայմանով, որ ամենամսյա վճարումները կատարվել են բարեխղճորեն», - նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը: Tweet Դիտում՝ 3249