Նախօրեին «Դալան» արվեստի սրահում «Con Alma» ջազ բենդի երաժշտության ներքո Կոնվերս Բանկն ամփոփեց VISA միջազգային վճարային համակարգի հետ համատեղ կազմակերպված «Մեկնիր Վենետիկ» ակցիայի արդյունքները: Ակցիան մեկնարկել էր 2013-ի դեկտեմբերի 1-ին: Կես տարվա ընթացքում Կոնվերս Բանկի հաճախորդները՝ կատարելով անկանխիկ գործարքներ բանկի պլաստիկ քարտերով, կուտակում էին հատուկ միավորներ: Դրանք գոյանում էին ինչպես գործարքների ծավալի, այնպես էլ քանակի հիման վրա: Միավորների քանակով առաջին տեղը զբաղեցրած Կարինե Կարապետյանը Կոնվերս Բանկից ստացավ գլխավոր մրցանակը՝ երկու անձի համար ուղեւորություն դեպի Վենետիկ:Բանկի եւս 2 հաճախորդներ ստացան սմարթ TV՝ նոր սերնդի հեռուստացուցյներ, 8 հաճախորդներ՝ Apple iPad mini պլանշետներ, իսկ բանկի 5 հաճախորդներ ակտիվ մասնակցության համար ստացան խրախուսական մրցանակներ: «Մեզ համար մշտապես կարեւոր է եղել ամրապնդել բանկ-հաճախորդ կապը, այդ իսկ պատճառով Կոնվերս Բանկը կազմակերպեց «Մեկնիր Վենետիկ» ակցիան: Մեր բանկը որակյալ բանկային ծառայություններ տրամադրելու հետ մեկտեղ հաճախորդներին մշտապես մատուցում է նաեւ հաճելի անակնկալներ», - նշել է Կոնվերս Բանկի Ռազմավարական զարգացման վարչության պետ Րաֆֆի Քասարջյանը, ով շնորհակալություն հայտնեց բոլոր հաճախորդներին՝ վստահության եւ արդյունավետ համագործակցության համար: Tweet Դիտում՝ 1770