«Յուտեյր Արմենիա»-ի գործը կփոխանցվի ՌԴ մրցակցային կառույցին

09.07.2014 | 14:27 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը(ՏՄՊՊՀ) «Յուտեյր Արմենիա» (UTair Aviation) ավիաընկերության գործունեության եւ գովազդային քաղաքականության վերաբերյալ գործը կփոխանցի ՌԴ գործընկեր կառույցին:

Ինչպես հաղորդում է ՏՄՊՊՀ լրատվական ծառայությունը, հանձնաժողովը մի շարք բողոքների հիման վրա ուսումնասիրություն է կատարել «Յուտեյր Արմենիա» (UTair Aviation) ավիաընկերության գործունեության վերաբերյալ: Ուսումնասիրության արդյունքում  պարզվել է, որ Մոսկվա-Երևան-Մոսկվա մեկ ուղղությամբ ավիատոմսի նվազագույն արժեքը կազմել է 126,48 եվրո, մինչդեռ հանձնաժողով ներկայացված բողոքներում նշվել է, որ ընկերությունը լրատվամիջոցներով, ինչպես նաև գովազդի միջոցով  հայտարարել է, որ իրականացնում է Մոսկվա-Երևան-Մոսկվա միջազգային չվերթներ՝ մեկ ուղղությունը 49 եվրո արժեքով:  

Պարզվել է նաև, որ «Յուտեյր Արմենիա» ընկերության 100 տոկոս բաժնետեր է հանդիսանում ՌԴ-ում գրանցված «Յուտեյր լիզինգ» ՍՊԸ-ն, որն էլ ինքնուրույն է որոշում ավիաընկերության գնային և գովազդային քաղաքականությունը, իսկ «Յուտեյր Արմենիա» ընկերությունը զբաղվում է միայն տոմսերի վաճառքով, հետեւաբար խնդիրը վերաբերում է ՌԴ-ում ռեզիդենտ հանդիսացող ընկերության գործունեությանը:  

«Քանի որ Հայաստանի և Ռուսաստանի դաշնության մրցակցային մարմինների միջև գործում է  տեղեկատվության փոխանակման միացյալ բազա, ՀՀ ՏՄՊՊՀ որոշմամբ, վերոնշյալ գործի նյութերը  կուղարկվի ՌԴ՝ հարցին ընթացք տալու և ուսումնասիրությունները շարունակելու նպատակով»,-ասված է ՏՄՊՊՀ տարածած հաղորդագրության մեջ:

Դիտում՝ 1484
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW