2014թ. հունիսի 30-ի տվյալներով, Արմսվիսբանկի ակտիվները կազմել են 72 մլրդ 352 մլն 717 հազ. դրամ՝ նախորդ տարվա 58 մլրդ 288 մլն 570 հազ. դրամի դիմաց: Ակտիվների գծով կիսամյակային աճը կազմել է 14 մլրդ 64 մլն 147 հազ. դրամ, կամ 24%:Ընթացիկ տարվա առաջին կիսամյակի ավարտին բանկի կանոնադրական կապիտալը եղել է 10 մլրդ 100 մլն 41 հազ. դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 7 մլրդ 2 մլն դրամի դիմաց, իսկ 2014-ի կիսամյակային աճը եղել է 3 մլրդ 98 մլն 41 հազ. դրամ, կամ 44%:Արմսվիսբանկի ընդհանուր կապիտալն առաջին կիսամյակում կազմել է 21 մլրդ 93 մլն 836 հազ. դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 13 մլրդ 517 մլն 774 հազ. դրամի դիմաց, իսկ ընթացիկ տարվա կիսամյակային աճը կազմել է 7 մլրդ 576 մլն 62 հազ. դրամ, կամ 56%:2014-ի հունիսի 30-ի տվյալներով, բանկի ընթացիկ ժամանակաշրջանի շահույթը կազմել է 1 մլրդ 173 մլն 688 հազ. դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 703 մլն 438 հազ. դրամի համեմատ, իսկ կիսամյակային աճը կազմել է 470 մլն 250 հազ. դրամ, կամ 67%:Բանկի վարկային պորտֆելը 2014-ի հունիսի 30-ի տվյալներով կազմել է 30 մլրդ 121 մլն 285 հազ. դրամ` նախորդ տարվա 27 մլրդ 188 մլն 211 հազ. դրամի դիմաց: Կիսամյակային աճը կազմել է 2 մլրդ 933 մլն 74 հազ. դրամ, կամ 11%: Արժեթղթերի պորտֆելը հաշվետու ժամանակաշրջանում կազմել է 32 մլրդ 303 մլն 208 հազ. դրամ` նախորդ տարվա 18 մլրդ 933 մլն 934 հազ. դրամի համեմատ: Կիսամյակային աճը կազմել է 13 մլրդ 309 մլն 274 հազ. դրամ, կամ 70%:2014-ի առաջին կիսամյակի ավարտին բանկի ակտիվների եկամտաբերությունը կազմել է 3,38%` նախորդ տարվա 3,18%-ի համեմատ: Կապիտալի եկամտաբերության մակարդակում գրանցվել են հետեւյալ ցուցանիշները` 13,61%` նախորդ տարվա 13,84%-ի դիմաց: «Մենք կողմնակից են կայուն, հաստատակամ աճին: Թռիչքաձեւ զարգացումները մեր պրակտիկայում չեն ընդունվել: Կարեւորում ենք յուրաքանչյուր տարի ունենալ 10-20% աճ: Մեր պորտֆելի մոտ 50%-ը տարբեր ժամանակներում բաժին է հասել վարկերին, 40-45%-ը` արժեթղթերում ներդրումներին, իսկ մոտ 10%-ը` շուկայում գործառնությունների համար նախատեսված միջոցներին»,- ասել է Արմսվիսբանկի գործադիր տնօրեն Գեւորգ Մաչանյանը: Tweet Դիտում՝ 1752